factograf
HY

Քոդի Գակպո

Քոդի Գակպո

Key facts

ծննդյան օր07 մայիսի, 1999 թ.
բարձրություն193cm
մասնագիտությունֆուտբոլիստ
ծննդավայրԷյնդհովեն
զանգված76 kg
All data from the card 6
Քաղաքացիությունը
Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ
մայիսի 7, 1999 (27 տարեկան)
Ծննդավայր
Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Հասակ
193 սանտիմետր
Քաշ
76 կգ
Դիրք
left winger և կենտրոնական հարձակվող

Ակումբային կարիերա

Գակպոն ծնվել է Էյնդհովենում և մեծացել Ստրատում թաղամասում։ Նրա հայրը ծնվել է Տոգոյում և ունի գանական արմատներ, իսկ մայրը հոլանդացի է։ Գակպոն իր հայրենի քաղաքի ՊՍՎ ակումբի դաստիարակն է։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին «Հելմոնդ Սպորտի» դեմ խաղում նա իր առաջնախաղն է նշել Էրստեդիվիսում։ 2018 թվականի սկզբին Քոդին ընդգրկված էր հիմնական թիմի հայտացուցակում։ 2018 թվականի փետրվարի 25-ին «Ֆեյենորդի» դեմ խաղում նա նշեց իր առաջնախաղը Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սթիվեն Բերգվեյնին։ Իր առաջնախաղային թվականին Գակպոն դարձավ Հոլանդիայի չեմպիոն։ 2021/22 մրցաշրջանի վերջում նա ճանաչվել է Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ազգային առաջնությունում հանդես եկողների թվում)։

2023 թվականի սկզբին Գակպոն տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ», կնքելով 5,5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 35,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հունվարի 14-ին «Բրայթոնի» դեմ խաղում նա իր առաջնախաղն է նշել անգլիական Պրեմիեր Լիգայում։ Փետրվարի 13-ին «Էվերթոնի» դեմ խաղում Քոդին խփել է իր առաջին գոլը «Լիվերպուլի» կազմում։

Կարիերան հավաքականում

Գակպոն 2017 թվականին Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Գակպոն 2017 թվականին Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Գակպոն կարող էր խաղալ Հոլանդիայի, Տոգոյի կամ Գանայի հավաքականներում։ Նա հանդես է եկել Հոլանդիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2021 թվականի մարտին նա երկու գոլ է խփել Հունգարիայի հավաքականին (6:1) Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլում։

2021 թվականին Գակպոն մարզիչ Ֆրանկ դե Բուրի կողմից ընդգրկվել է Հոլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության համար, չնայած մինչ այդ նա ոչ մի հանդիպում չէր անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Հունիսի 21-ին նա իր առաջնախաղն է նշել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խմբային փուլի երրորդ խաղում։ Քոդին առաջնախաղն է նշել Հոլանդիայի հավաքականի կազմում։ Նա դարձավ առաջին հոլանդացի ֆուտբոլիստը 1980 թվականից ի վեր, ով իր նորամուտը նշել է ազգային հավաքականում Եվրոպայի առաջնության խաղում։

2021 թվականի սեպտեմբերի 3-ին Չեռնոգորիայի դեմ Աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական փուլի խաղում Գակպոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2022 թվականին Գակպոն Կատարում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում նա խաղացել է ԱՄՆ-ի, Արգենտինայի, Էկվադորի, Սենեգալի և Կատարի հավաքականների դեմ։ Սենեգալցիների, էկվադորցիների և կատարցիների դեմ խաղերում Քոդին երեք գոլ է խփել։

Ձեռքբերումներ

Թիմային ձեռքբերումներ

ՊՍՎ

Անձնական ձեռքբերումներ

  • Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ 2022

Կատարողական վիիճակագրություն

Գոլերը հավաքականում

# Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Առաջնություն
1 2021 թվականի

սեպտեմբերի 4

Ֆիլիպս, Էյնդհովեն, Հոլանդիա Չեռնոգորիա 4:0 4:0 Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլ
2 2022 թվականի

հունիսի 14

Ֆեյենորդ, Ռոտերդամ, Հոլանդիա Ուելս 2:0 3:2 ՈՒԵՖԱ ազգերի լիգա 2022/23
3 2022 թվականի

սեպտեմբերի 22

Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Լեհաստան 0:1 0:2 Ազգերի լիգա 2022/23
4 2022 թվականի

նոյեմբերի 21

Էլ-Տումամա, Դոհա, Կատար Սենեգալ 0:1 0:2 Աշխարհի 2022 թվականի առաջնություն
5 2022 թվականի

նոյեմբերի 25

Խալիֆա, Դոհա, Կատար Էկվադոր 1:0 1:1 Աշխարհի 2022 թվականի առաջնություն
6 2022 թվականի

նոյեմբերի 29

Էլ-Բայտ, Դոհա, Կատար Կատար 1:0 2:0 Աշխարհի 2022 թվականի առաջնություն

Արտաքին հղումներ

  • Профиль футболиста на официальном сайте «Ливерпуля»(անգլ.)
  • Профиль футболиста на официальном сайте английской Премьер-лиги(անգլ.)

Read next

In 61 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article