factograf
HY

Քլոր

Քլոր
All data from the card 17
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ
Քլոր / Chlorum (Cl), Cl, 17
Ատոմային զանգված (մոլային զանգված)
[35, 446; 35,457] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա
[Ne] 3s2 3p5
Ատոմի շառավիղ
100 պմ
Կովալենտ շառավիղ
99 պմ
Իոնի շառավիղ
(+7e)27 (-1e)181 պմ
Էլեկտրաբացասականություն
3,16 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ
0
Օքսիդացման աստիճաններ
7, 6, 5, 4, 3, 2, 1, 0, −1
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն)
1254,9(13,01) կՋ/մոլ (էՎ)
Հալման ջերմաստիճան
172,2 Կ
Եռման ջերմաստիճան
238,6 Կ
Կրիտիկական կետ
416,9 Կ, 500 ՄՊա
Մոլային ծավալ
18,7 սմ³/մոլ
Բյուրեղացանցի կառուցվածք
Շեղանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ
a=6,29 b=4,50 c=8,21
Ջերմահաղորդականություն
(300 Կ) 0,009 Վտ/(մ·Կ)
17
Քլոր
Cl
35,452
3s23p5

Քլոր (հուն․՝ [χλωρός] error: {{lang}}: text has italic markup (help) - «կանաչ»), քիմիական տարր է, որի նշանն է Cl և ատոմային համարը՝ 17։ Գտնվում Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Քիմիական ակտիվ ոչ մետաղ է։ Մտնում է հալոգենների խմբի մեջ։

Այն դեղնականաչավուն թունավոր գազ է, դեղնականաչավուն գույնով, օդից ծանր tհալ=-101°С, tեռ=-34°С։ Քլորի մոլեկուլը երկատոմ է(բանաձևը` Cl2)։ Բնական քլորը հանդիպում է 2 իզոտոպների ձևով 35Cl և 37Cl։ Քլորի բնական միացություններն են՝

Քլորի հայտնաբերման պատմություն

Քլորը հայտնաբերել է շվեդ քիմիկոս Կ. Շեելեն 1774 թվականին։ Քլոր անունը տրվել է իր գույնի պատճառով (հունարեն՝  «քլորոս» նշանակում է դեղնականաչավուն)։ Մյուս հալոգենները հայտնաբերվել են տասնամյակներ անց։

Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով.

{\displaystyle {\mathsf {4HCl+MnO_{2}\rightarrow MnCl_{2}+Cl_{2}\uparrow +2H_{2}O}}}

Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։

Բնության մեջ

Բնության մեջ հանդիպում են քլորի երկու իզոտոպներ 35Cl և 37Cl: Հալոգեններից երկիր ընդերքում ամենատարածվածը քլորն է։ Քլորը շատ ակտիվ տարր է, եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու բազմաթիվ ոչմետաղների հետ։ Բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով՝ հալիտը՝ NaCl, սիլվինը՝ KCl, սիլվինիտը՝ KCl·NaCl, կառնալիտը՝ KCl · MgCl2 · 6Н2O: Մարդու օրգանիզմը պարունակում է 0,25 % քլորի իոն։

Իզոտոպներ

Բնության մեջ հանդիպում է քլորի 2 կայուն իզոտոպներ. 35 և 37 զանգվածային թվով։

Իզոտոպ Հարաբերական զանգված, զ. ա. մ. Կայունությունը Քայքայման տեսակը Միջուկային հետք
35Cl 34,968852721 Կայուն — 3/2
36Cl 35,9683069 301000 տարի β-քայքայումը 36Ar 0
37Cl 36,96590262 Կայուն — 3/2
38Cl 37,9680106 37,2 րոպե β- քայքայումը 38Ar 2
39Cl 38,968009 55,6 րոպե β-քայքայումը 39Ar 3/2
40Cl 39,97042 1,38 րոպե β-քայքայումը 40Ar 2
41Cl 40,9707 34 վրկ β-քայքայումը в 41Ar
42Cl 41,9732 46,8 վրկ β-քայքայումը в 42Ar
43Cl 42,9742 3,3 վրկ β-քայքայումը в 43Ar

Ֆիզիկական հատկություններ

Պինդ քլորը -150 ° C-ում
Պինդ քլորը -150 ° C-ում
Պղնձի (I) քլորիդ
Պղնձի (I) քլորիդ
2 images

Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով, դեղնականաչավուն, օդից 2,5 անգամ ծանր գազ է։ Թունավոր է։ Սենյակային ջերմաստիճանում 0,6 ՄՊԱ ճնշման տակ հեղուկանում է։ Սենյակային ջերմաստիճանում 1 ծավալ ջրում լուծվում է 2,5 ծավալ քլոր, ստացված դեղին լուծույթը անվանում են քլորաջուր, tհալ=-101°С, tեռ=-34°С, երբ քլորը պնդանում է, առաջացնում է կանաչավուն բյուրեղներ։ Քլորը օդից մոտ 2,5 անգամ ծանր գազ է։ Սենյակային ջերմաստիճանում 1 լ ջրում լուծվում է 2,5 լ քլոր։ Այդ լուծույթը կոչվում է քլորաջուր։ Ոչ մեծ ճնշման տակ քլորը վերածվում է հեղուկի, և այդ ձևով այն պահում ու փոխադրում են պողպատե μալոններով, իսկ մեծ քանակները երկաթուղային ցիստեռններով։

Լուծելիություն

Լուծելիություն Լուծելիությունը գ/100գ
Բենզոլ Լուծելի
Ջուր (0 °C) 1,48
Ջուր (20 °C) 0,96
Ջուր (25 °C) 0,65
Ջուր (40 °C) 0,46
Ջուր (60 °C) 0,38
Ջուր (80 °C) 0,22
Տետրաքլորմեթան (0 °C) 31,4
Տետրաքլորմեթան (19 °C) 17,61
Տետրաքլորմեթան (40 °C) 11
Քլորոֆորմ Լավ լուծելի
TiCl4, SnCl4 Լուծելի

Քլորը օժտված է մեծ էլեկտրաբացասականությամբ։ Քլորի ատոմն ուժգնորեն իրեն է միացնում 1 էլեկտրոն և վերածվում շատ կայուն քլորիդի իոնի։ Անմիջականորեն չի փոխազդում C-ի, N2-ի, O2-ի և ազնիվ գազերի հետ։

Քիմիական հատկություններ

Հեղուկ քլոր
Հեղուկ քլոր
2 images

Քլորը շատ ռեակցունակ նյութ է և փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ։ Բնորոշ է քլորի փոխազդեցությունը մետաղների, օրինակ՝ նատրիումի, պղնձի, երկաթի և մի շարք այլ մետաղների հետ։ Օդից ծանր է 1,19 սմ քառակուսի անգամ։ Կարող է առաջացնել ծուխ առանց կրակի։ Ունի օրգանական նյութերի մոլեկուլներին միանալու հատկություն։

Վալենտականություն Հնարավոր
Օքսիդացման աստիճան
Էլեկտրոնային վիճակ
Վալենտային մակարդակ
Միացությունների օրինակ
I +1, −1, 0 3s2 3p5 NaCl, NaClO, Cl2
III +3 3s2 3p4 3d1 NaClO2
V +5 3s2 3p3 3d2 KClO3
VII +7 3s1 3p3 3d3 KClO4
  • Փոխազդում է մետաղների հետ սովորական պայմաններում.
{\displaystyle {\mathsf {2Na+Cl_{2}\rightarrow 2NaCl}}}
{\displaystyle {\mathsf {2Sb+3Cl_{2}\rightarrow 2SbCl_{3}}}}
{\displaystyle {\mathsf {2Fe+3Cl_{2}\rightarrow 2FeCl_{3}}}}
{\displaystyle {\mathsf {5Cl_{2}+2P\rightarrow 2PCl_{5}}},}
{\displaystyle {\mathsf {2S+Cl_{2}\rightarrow S_{2}Cl_{2}}}}

կամ

{\displaystyle {\mathsf {S+Cl_{2}\rightarrow SCl_{2}}}.}
  • Փոխազդում է ջրի հետ.
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+H_{2}O\rightleftarrows HCl+HClO}}}
{\displaystyle {\mathsf {HClO\rightleftarrows HCl+O}}} (մարէազերծում է ջուրը)
  • Փոխազդում է ալկալիների հետ.
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2NaOH\rightarrow NaCl+NaClO+H_{2}O}}}
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2KOH\rightarrow KCl+KClO+H_{2}O}}} (ժավելաջուր)
{\displaystyle {\mathsf {3Cl_{2}+6KOH\rightarrow 5KCl+KClO_{3}+3H_{2}O}}}
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+Ca(OH)_{2}OH\rightarrow CaOCL_{2}+H_{2}O}}}
  • Փոխազդում են հալոգենիդների և հալոգենաջրածինների հետ.
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2HBr\rightarrow 2HCl+Br_{2}}}}
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2KJ\rightarrow 2KCl+J_{2}}}}
  • Քլորը ուժեղ օքսիդիչ է.
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+H_{2}S\rightarrow 2HCl+KClO+S}}}
  • Փոխազդում է ամոնիակի հետ.
{\displaystyle {\mathsf {4NH_{3}+3Cl_{2}\rightarrow NCl_{3}+3NH_{4}Cl}}}
  • Փոխազդում է օրգանական նյութերի հետ.
{\displaystyle {\mathsf {CH_{3}{\text{-}}CH_{3}+Cl_{2}\rightarrow C_{2}H_{5}Cl+HCl}}}
{\displaystyle {\mathsf {CH_{4}+Cl_{2}\rightarrow CH_{3}Cl+HCl}}}
{\displaystyle {\mathsf {CH_{2}{\text{=}}CH_{2}+Cl_{2}\rightarrow Cl{\text{-}}CH_{2}{\text{-}}CH_{2}{\text{-}}Cl}}}
{\displaystyle {\mathsf {C_{6}H_{6}+Cl_{2}\rightarrow C_{6}H_{5}Cl+HCl}}}
  • Փոխազդելով շմոլ գազի հետ առաջացնում է ֆոսգեն.
{\displaystyle {\mathsf {Cl_{2}+CO\rightarrow COCl_{2}}}}

Ստացման եղանակներ

Պատուհանը պատրաստված քլորացված պոլիմերից
Պատուհանը պատրաստված քլորացված պոլիմերից
  • Արդյունաբերության մեջ քլորը ստանում են NaCl-ի հալույթի կամ լուծույթի էլեկտրոլիզից.
{\displaystyle ~\mathrm {2Nacl+2H_{2}O\xrightarrow {electroliz^{\circ }} \ 2NaOH+Cl_{2}\uparrow +H_{2}\uparrow } }
  • Լաբորատորիայում քլորը ստանում են աղաթթվի և ուժեղ օքսիդիչների փոխազդեցությունից.
{\displaystyle {\mathsf {4HCl+MnO_{2}\rightarrow MnCl_{2}+Cl_{2}+2H_{2}O}}}
{\displaystyle {\mathsf {2KMnO_{4}+16HCl\rightarrow 2KCl+2MnCl_{2}+5Cl_{2}\uparrow +8H_{2}O}}}

Կիրառություն

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների clor clor

նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվող կարևորագույն պրեպարատները (ինսեկտոֆունգիցիդները)՝ ԴԴՏ, հեքսաքլորան և գրանոզան, այնպիսի օրգանական նյութեր են, որոնց պատրաստման ժամանակ քլոր է գործադրվում։ Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ։ Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։

Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի կախույթի մեջ քլորը անցկացնելիս։ Քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման նպատակներով։ Կալիումի քլորատը՝ KClO3, ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում։ Նատրիումի քլորատը՝ NaClO3, ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր՝ լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։255

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%։ Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

Քլորն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է։ Քլորի իոնները կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ։ Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնայինձևը։ Քլորը պարունակվում է ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում։

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են քրոնիկ հիվանդություններ։

Տես նաև

Գրականություն

Greenwood, Norman N.; Earnshaw, Alan (1997). Chemistry of the Elements (2nd ed.). Butterworth-Heinemann. ISBN 978-0-08-037941-8.

Արտաքին հղումներ

  • Քլորը Webelements֊ում
  • Քլոր՝ պարզ նյութ։ Քլորի ստացումը։
  • Քլորի կիրառությունը և կենսաբանական դերը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 460)։

Read next

In 170 languages

ՀայերենAfrikaansአማርኛaragonésअंगिकाالعربيةالدارجةمصرىasturianuazərbaycancaتۆرکجهбашҡортсаBasa BaližemaitėškaBikol Centralбеларуская (тарашкевіца)беларускаябългарскиभोजपुरीပအိုဝ်ႏဘာႏသာႏবাংলাབོད་ཡིགbrezhonegbosanskicatalà閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄CebuanoکوردیcorsučeštinaчӑвашлаCymraegdanskDeutschދިވެހިބަސްΕλληνικάEnglishEsperantoespañoleestieuskaraestremeñuفارسیsuomiføroysktfrançaisNordfriiskfurlanGaeilge贛語GàidhliggalegoગુજરાતીGaelg客家語 / Hak-kâ-ngîHawaiʻiעבריתहिन्दीFiji HindihrvatskiKreyòl ayisyenmagyarԱրեւմտահայերէնinterlinguaBahasa IndonesiaIdoíslenskaitaliano日本語la .lojban.JawaქართულიKabɩyɛGĩkũyũқазақшаಕನ್ನಡ한국어کٲشُرkurdîкомиkernowekкыргызчаLatinaLëtzebuergeschLugandaLimburgsLigurelombardlingálalietuviųlatviešuMāoriмакедонскиമലയാളംмонголꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟमराठीкырык марыBahasa Melayuမြန်မာဘာသာэрзяньPlattdüütschनेपालीनेपाल भाषाNederlandsnorsk nynorsknorskNovialoccitanlivvinkarjalaଓଡ଼ିଆиронਪੰਜਾਬੀPapiamentupolskiPiemontèisپنجابیپښتوportuguêsRuna Simiromânăarmãneashtiрусскийрусиньскыйसंस्कृतम्sardusicilianuScotsسنڌيsrpskohrvatski / српскохрватскиසිංහලSimple EnglishslovenčinaslovenščinaSoomaaligashqipсрпски / srpskiSeelterskSundasvenskaKiswahiliதமிழ்తెలుగుtetunтоҷикӣไทยTagalogtoki ponaTürkçeтатарча / tatarçaئۇيغۇرچە / Uyghurcheукраїнськаاردوoʻzbekcha / ўзбекчаvepsän kel’Tiếng ViệtVolapükwalonWinaray吴语хальмгייִדישYorùbáVahcuenghⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ ⵜⴰⵏⴰⵡⴰⵢⵜ文言閩南語 / Bân-lâm-gí粵語中文isiZulu

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article