factograf
HY

Սոմբոր

Սոմբոր

Key facts

բնակչություն51 471
մակերես289km²
երկիրՍերբիա
ստեղծում1200
բարձրություն ծովի մակարդակից89m
նկարագրվում է աղբյուրներումՄեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
All data from the card 10
Երկիր
Սերբիա
Համայնք
Sombor City?
Հիմնադրված է
12-րդ դար թ.
Մակերես
289,23 կմ²
ԲԾՄ
89 մետր
Բնակչություն
51 471 մարդ (2002)
Հեռախոսային կոդ
025
Փոստային դասիչ
25000
Ավտոմոբիլային կոդ
SO
Պաշտոնական կայք
sombor.rs​(սերբ.)

Սոմբոր (սերբ.՝ Сомбор կամ Sombor, հունգ.՝ Zombor, խորվ.՝ Sombor, русин.: Зомбор), քաղաք և համայնքի կենտրոն Սերբիայի հյուսիսարևմտյան մասում՝ Վոևոդինա ինքնավար մարզում, Դանուբ-Տիսա-Դանուբ ջրանցքի ափին, Հունգարիայի հետ Սերբիայի ունեցած պետական սահմանի մոտ։ Վոևոդինա մարզի Արևմտյան Բաչկա շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 289,23 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 47 623, որի 63%-ը կազմել են սերբերը, 11%-ը՝ հունգարացիները, 8%-ը՝ խորվաթները։ Քաղաքում պաշտոնապես գործածվում է երկու լեզու՝ սերբերենն ու հունգարերենը։

Պատմություն

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1340 թվականին Czoborszentmihály անվանումով, որն առաջացել է 14-րդ դարում այդ վայրերի տերը հանդիսացած հունգարական ազնվականական Czoborów տոհմի անվանումից։ XVI դարում բնակավայրն ընկել է թուրքերի տիրապետության տակ, 1687 թվականին ազատագրվել, կարճ ժամանակ անց նվաճվել ավստրիացիների կողմից։ 1749 թվականին ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, 1786 թվականին դարձել Բաչ-Բոդրոգ կոմիտատի վարչական կենտրոնը։ Քաղաքում ներկայացուցչական շինությունների կառուցումն սկսվել է 18-րդ և 19-րդ դարերի սահմանագծին։ Հնագույն շենքերից է Կորմի աշտարակը, որտեղ ներկայումս գտնվում է քաղաքային արխիվը։

Տնտեսություն

Սոմբորում զարգացած է հագուստեղենի, կոշկեղենի, կուտակիչների, գյուղմեքենաների արտադրությունը, սննդի, քիմիական ադյունաբերությունը։

Կլիմա

Քաղաքին բնորոշ է մեղմ կլիման՝ տարվա ընթացքում գրեթե համամասնաբար բաշխվող չափավոր անձրևներով (Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ GROUP C: Mild Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate):

Սոմբոր (1981–2010, extremes 1961–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.3
(66.7)
21.3
(70.3)
27.6
(81.7)
29.5
(85.1)
35.1
(95.2)
37.1
(98.8)
40.3
(104.5)
39.5
(103.1)
35.7
(96.3)
29.4
(84.9)
25.7
(78.3)
20.7
(69.3)
40.3
(104.5)
Միջին բարձր °C (°F) 3.6
(38.5)
6.3
(43.3)
12.0
(53.6)
17.8
(64)
23.3
(73.9)
26.1
(79)
28.5
(83.3)
28.5
(83.3)
23.7
(74.7)
18.1
(64.6)
10.2
(50.4)
4.5
(40.1)
16.9
(62.4)
Միջին օրական °C (°F) −0.1
(31.8)
1.4
(34.5)
6.2
(43.2)
11.6
(52.9)
17.1
(62.8)
20.2
(68.4)
21.9
(71.4)
21.3
(70.3)
16.5
(61.7)
11.3
(52.3)
5.4
(41.7)
1.1
(34)
11.2
(52.2)
Միջին ցածր °C (°F) −3.4
(25.9)
−2.6
(27.3)
1.2
(34.2)
5.8
(42.4)
10.8
(51.4)
13.8
(56.8)
15.2
(59.4)
14.7
(58.5)
10.7
(51.3)
6.2
(43.2)
1.7
(35.1)
−1.8
(28.8)
6.0
(42.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −27.2
(−17)
−26.3
(−15.3)
−20.3
(−4.5)
−5.6
(21.9)
−1.0
(30.2)
2.0
(35.6)
7.3
(45.1)
4.6
(40.3)
−2.2
(28)
−6.9
(19.6)
−18.4
(−1.1)
−23.7
(−10.7)
−27.2
(−17)
Տեղումներ մմ (դյույմ) 37.3
(1.469)
29.9
(1.177)
36.4
(1.433)
45.2
(1.78)
60.0
(2.362)
81.5
(3.209)
66.2
(2.606)
53.1
(2.091)
54.4
(2.142)
47.3
(1.862)
53.7
(2.114)
47.4
(1.866)
612.4
(24.11)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 11 10 10 12 12 13 10 9 10 9 11 13 128
Միջ. ձնառատ օրեր 7 6 3 0 0 0 0 0 0 0 2 6 24
% խոնավություն 84 78 70 66 64 65 64 66 71 75 82 86 72
Միջին ամսական արևային ժամ 62.2 97.5 147.6 191.8 244.1 259.5 290.3 274.3 197.1 152.5 80.4 53.0 2050,4
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia

Պատկերասրահ

Համայնքապետարանը
Համայնքապետարանը
Հին քաղաքապետարանն ու քաղաքի գլխավոր՝ Սուրբ Երրորդության հրապարակը
Հին քաղաքապետարանն ու քաղաքի գլխավոր՝ Սուրբ Երրորդության հրապարակը
Թատրոնի շենքը
Թատրոնի շենքը
Կենտրոնական փողոցն ու շատրվանը
Կենտրոնական փողոցն ու շատրվանը
Կաթոլիկ եկեղեցին
Կաթոլիկ եկեղեցին
Ուղղափառ եկեղեցին
Ուղղափառ եկեղեցին
Հետիոտնային գլխավոր փողոցը
Հետիոտնային գլխավոր փողոցը
7 images

Read next

In 56 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article