Սապորո` (ճապ.՝ 札幌市 Սապպորո-սի,), քաղաք է Ճապոնիայի հյուսիսային մասում, Հոկայդո պրեֆեկտուրայում։ Իր մեծությամբ Ճապոնիայում չորրորդն է։ Մշակութային, քաղաքական և տնտեսական առումով շատ կարևոր քաղաք է։
Սապորոն Հոկայդոյի նահանգային կենտրոնն է։ Տարածքը 1121.12 կմ² է, բնակչությունը՝ 1 896 207 մարդ (2010 թ-ի տվյալներով)։
1972 թ-ին այստեղ տեղի են ունեցել Ձմեռային XI Օլիմպիական խաղերը։
Ամեն տարի այստեղ անց է կացվում Ձյան փառատոն, որը հավաքում է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ՝ ամբողջ աշխարհից։
Համալսարան
- Hokkaido University Արխիվացված 2014-04-02 Wayback Machine, 北海道大学
- Hokkaido University of Education Արխիվացված 2014-01-25 Wayback Machine, 北海道教育大学
- Sapporo City University, 札幌市立大学
- Sapporo Medical University, 札幌医科大学
Քույր քաղաքները
Սապորոյի քույր քաղաքներն են՝։
- Ադանա, Թուրքիա
- Դեջոն, Հարավային Կորեա (հոկտեմբերի 22, 2010)
- Համամացու, Ճապոնիա (մայիսի 14, 2009)
- Մացումոտո, Ճապոնիա
- Մյունխեն, Գերմանիա (օգոստոսի 28, 1972)
- Նովոսիբիրսկ, Ռուսաստան
- Շենյան, Չինաստան
- Չիանհ Մայ, Թաիլանդ (փետրվարի 26, 2013)
- Պորտլենդ, ԱՄՆ
Արտաքին հղումներ
- Քաղաքի պաշտոնական կայք էջը Արխիվացված 2014-03-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապորո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 186)։
