factograf
HY

Ռետուշ

Ռետուշ

Ռետուշ (ֆրանսերեն՝ retouche, retoucher - շտկել, ուղղել), պատկերների (նկարներ, լուսանկարներ և այլն) ուղղում։ Ռետուշի ժամանակ մատիտներով կամ ներկերով պատկերի առանձին մասերի քերման կամ քիմիական մշակման միջոցով (լուսանկարչական շերտի էմուլսիայի խածագծում) այն դարձնում են ցայտուն։

Պոլիգրաֆիայում

Ընտրողական գույնի փոփոխություն
Ընտրողական գույնի փոփոխություն

Ռետուշ պոլիգրաֆիայում կիրառվում է բնագրերը տպագրության պատրաստելու և տպաձևեր պատրաստելուց առաջ նեգատիվներն ու դիապոզիտիվներն ուղղելու համար։

Ռետուշ լինում է՝

  • տեխնիկական (վերացնում է պատահական արատները՝ կետեր, բծեր, քերծվածքներ և այլն)
  • աստիճանական (կիսատոնային պատկերների առանձին մասերի ուժեղացում կամ թուլացում)։

Քարտագրական արտադրության մեջ կիրառվում է բաժանական ռետուշ (կատարվում է գծային տարրերի մասնատում ըստ գույնի)։ Ռետուշ, որպես կանոն, կատարվում է ձեռքով, իսկ մեծ մակերեսների դեպքում՝ օդավրձնով։

Գրականություն

  • Кэтрин Айсманн, Уэйн Палмер Ретуширование и обработка изображений в Photoshop = Adobe Photoshop Restoration & Retouching. — 3-е изд. — М.: «Вильямс», 2007. — С. 560. — ISBN 0-321-31627-4

Արտաքին հղումներ

  • Techniken und Begriffe der Bildbearbeitung
  • Grundwissen Bildbearbeitung Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (PDF; 1,3 MB)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 651)։

Read next

In 30 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article