Ջոն Ռոբերտ Մագարո (անգլ.՝ John Robert Magaro, փետրվարի 16, 1983, Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր դերով «Մի՛ անհետացիր» ֆիլմում, որում նկարահանվել է նաև Ջեյմս Գանդոլֆինին, և որը «Սոպրանոները» հեռուստասերիալի ստեղծողի՝ Դևիդ Չեյզի դեբյուտն է գեղարվեստական կինոյում։
Կենսագրություն
Մարագոն ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում, Ջեյմս և Վենդի Մարագոների ընտանիքում և մեծացել նրա Մանորո Ֆոլս արվարձանում։ Նրա հայրն ունի իտալական, մայրը՝ հրեական ծագում․ նա դաստիարակվել է որպես հուդայական։ Նրա ծնողները եղել են ուսուցիչներ։ Հաճախելով քաղաքային Սթոու Մանրո Ֆոլս դպրոց՝ նա սկսել է խաղալ տեղի թատրոնում, այդ թվում նաև Քլիվլենդ Փլեյ Հաուսում և Բլոսոմի երաժշտական կենտրոնի Քենթ Սթեյթ Փորթհաուս թատրոնում։ Պատանեկան տարիներին Մագարոն նկարահանվել է հեռուստագովազդում, ստացել է դեր «Փրկարար ծառայություն 911» ֆիլմում։ 2001 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Փիթսբուրգի Փոյնթ Պարկ համալսարան, որպեսզի դառնա դերասան
Ներկայում Մագարոն ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Նրա ամենահայտնի աշխատանքների թվում նշվում են «Խիզախը» (2007) ֆիլմը, որում նկարահանվել են Ջոդի Ֆոսթերն ու Տերենս Հովարդը, HBO-ի «Կամավորները» (2009) ֆիլմը, որում նկարահանվել է նաև Քևին Բեյքոնը և Ուես Քրեյվենի «Վերցրու իմ հոգին» սարսափ ֆիլմը, որում նա կատարել է գլխավոր դեր։ 2016 թվականին Մագարոն կատարել է գլխավոր դերերից մեկը Վուդի Ալլենի «Ճգնաժամ վեց տեսարարններով» մինի սերիալում։
«Մի՛ անհետացիր»
«Մի՛ անհետացիր» ֆիլմի գործողությունները կատարվում են 1960-ական թվականներին Նյու Ջերսիում և պտտվում են Մագարոյի կերպարի՝ դեռահասների The Twylight Zones (հղում է Ռոդ Սերլինգի «Մթնշաղային գոտի» անթոլոգիային) ռոք խմբի առաջատար կատարողի շուրջը։ Ֆիլմի անվանումը հղում է Բադդի Հոլլիի «Not Fade Away» երգին, որի քավերը հետագայում ձայնագրել է The Rolling Stones խումբը։ Ֆիլմը միավորել է «Սոպրանոնները» հեռուստասերիալի ստեղծող Դևիդ Չեյզին և դերասան Ջեյմս Գանդոլֆինիին (մարմնավորում է Մագարոյի կերպարի հորը) ու Սթիվեն Վան Զանդտին (երաժշտական ղեկավար)։
Արտաքին հղումներ
- Ջոն Մագարոն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մագարո» հոդվածին։
