factograf
HY

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մոլա Վագե

Մոլա Վագե

Key facts

ծննդյան օր21 փետրվարի, 1991 թ.
բարձրություն191cm
մասնագիտությունֆուտբոլիստ
ծննդավայրՎեռնոն
զանգված84 kg
All data from the card 6
Քաղաքացիությունը
Ֆրանսիա և Մալի
Ծննդյան ամսաթիվ
փետրվարի 21, 1991 (35 տարեկան)
Ծննդավայր
Վեռնոն
Հասակ
191 սանտիմետր
Քաշ
84 կգ
Դիրք
պաշտպան

Մոլա Վագե (ֆրանսերեն՝ Molla Wagué, փետրվարի 21, 1991, Վեռնոն), ֆրանսիացի և մալիացի ֆուտբոլիստ, պաշտպան:

Ակումբային կարիերա

Վագեն Մալիի հավաքականի կազմում
Վագեն Մալիի հավաքականի կազմում

«Կան» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 6-ին «Դիժոնի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում։ Նոյեմբերի 19-ին «Այաչոյի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Կանի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը անցել է Լիգա 2, որտեղ հաջորդ երկու տարիների ընթացքում հանդես է եկել Մոլան։ Աստիճանաբար տեղ է գրավել հիմնական կազմում և դարձել է ակումբի պաշտպանության առաջատարներից մեկը:

2014 թվականի ամռանը տեղափոխվել է իսպանական «Գրանադա» և անմիջապես նոր ակումբը նարն տվել է իտալական «Ուդինեզեին»։ Դեկտեմբերի 21-ին «Սամպդորիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերիա A-ում։ 2015 թվականի մարտի 8-ին «Տորինոյի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ուդինեզեի» կազմում։

2017 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Լեսթեր Սիթի»։ Փետրվարի 18-ին «Միլոուլի» դեմ Անգլիայի գավաթի խաղում նորամուտն է նշել «աղվեսների» կազմում։ 70-րդ րոպեին վնասվածք է ստացել, որը նրան խաղից դուրս է թողել մինչև մրցաշրջանի ավարտը։ Մրցաշրջանի մնացած ընթացքում վերականգնողական կուրս է անցել․ «Լեսթերը» որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել ֆուտբոլիստից։ Վարձակալության ընթացքում միակ հանդիպումն է անցկացրել «աղվեսների» կազմում:

2017 թվականի ամռանը միացել է «Ուդինեզեին», սակայն խաղային պրակտիկա ստանալու համար հանձնվել է «Ուոթֆորդին»: «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Դեկտեմբերի 26-ին նախկին ակումբի՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Ուոթֆորդի» կազմում։

2019 թվականի հունվարի 31-ին վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբ․ առաջին խաղում գոլ է խփել «Բրենտֆորդի» դարպասը։

2019 թվականի հուլիսի 17-ին տեղափոխվել է ֆրանսիական «Նանտ»։ Պայմանագիրը նախատեսված էր 3 տարվա համար:

Միջազգային կարիերա

2013 թվականին ընդգրկվել է Աֆրիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Մրցաշարում մասնակցել է Նիգերի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հարավային Աֆրիկայի և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին։ Մրցումների արդյունքներով դարձել է բրոնզե մեդալակիր:

2015 թվականի սկզբին Աֆրիկայի գավաթի համար երկրորդ անգամ մեկնել է Հասարակածային Գվինեա։ Մրցաշարում մասնակցել է Կամերունի, Կոտ դ' Իվուարի և Գվինեայի թիմերի դեմ խաղերին։

Նույն թվականի մարտի 25-ին Գաբոնի հավաքականի դեմ ընկերական խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով առաջին գոլերը ազգային թիմի կազմում։

2017 թվականի սկզբին Գաբոնում երրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում մասնակցել է Եգիպտոսի, Գանայի և Ուգանդայի թիմերի դեմ խաղերին։

Մալիի հավաքականի գոլեր

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 25 մարտի 2015 Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա Գաբոն 1:0 3:4 Ընկերական հանդիպում
2 25 մարտի 2015 Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա Գաբոն 2:1 3:4 Ընկերական հանդիպում
3 9 հոկտեմբերի 2015 Ստադ դե լ ' ՈԲ, Տրուա, Ֆրանսիա Բուրկինա Ֆասո 4:1 4:1 Ընկերական հանդիպում
4 28 մարտի 2016 Մալամբո, Մալամբո, Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 0:1 0:1 Աֆրիկայի գավաթ 2017 որակավորում

Նվաճումներ

Միջազգային

Մալի

  • Աֆրիկայի ազգերի գավաթ 2013՝ 3-րդ տեղ

Read next

In 21 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article