Մարմարա ծով (թուրքերեն՝ Marmara Denizi), Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով՝ Եգեյան ծովին։ Մակերեսը՝ 12 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 1273 մետր։ Հյուսիսային ափին է Ստամբուլ քաղաքը։
Անվանում
Անվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարա ծով» հոդվածին։
