factograf
HY

Հրեաներ

Հրեաներ

Key facts

բնակչություն14 606 000
հասկացության մասնավոր դեպքազգ, ժողովուրդ
երկիրԻսրայել
նկարագրվում է աղբյուրներում«Օտտո» գիտական հանրագիտարան

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ), սեմիտական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը մոտ 15 միլիոն, որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը Իդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; իդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաների խմբեր

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբրայերեն՝ סְפָרַדִּים‎ սֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբրայերեն՝ שומרונים‎ շոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008 թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Հրեաների էթնիկ խմբեր

Հիմնական հոդված` հրեաների էթնիկ խմբերը։
Հրեաների հիմնական էթնիկ խումբը կազմում են աշքենազները (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, մասնավորապես ողջ Ռուսաստանի հրեաները) և սեֆարդները (սկզբում Իսպանիայի ու Պորտուգալիայի, այնուհետև ողջ Միջերկրածովյան տարածաշրջանով ցրված հրեաները)։ Մյուս էթնիկ խմբերն են՝ լախլուխները, պարսկական և բուխարյան հրեաները, վրացական հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները, ռոմանիոտները, իտալացի, ֆալաշ և այլ հրեաներ։ Հրեաների տարբեր խմբերի և այլ ժողովուրդների գենոտիպերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հրեաների հիմնական խմբերը ավելի մոտ են իրար, քան հարևան ժողովուրդներին։ Սա հակասում է այն փաստերին, որ հրեաները միավորվում են միայն մշակութային, այլ ոչ էթնիկ ծագմամբ: Հեղափոխությունից հետո Ռուսաստանի մարդահամարի անցկացման արդյունքները նշեցին հետևյալը. մինչև 30-ական թվականները հրեաների մեջ չկային այնպիսիք, որ ճընդունեին իրենց հրեա լինելու փաստը (շուրջ 20 %)։ Ավելի ուշ, ԽՍՀՄ-ում հրեաների մեծամասնությունը, որը էական չի համարում իրենց ազգային պատկանելությունը, շարունակեց աճել` մինչև 1980-ականների սկիզբը։

Անհամեմատ մեծ հրեաբնակ երկրների տվյալներն աշխարհում
№ Երկրներ Երկրներ Հրեաներ % երկրում % բոլոր հրեաներից թիվ
1 ԱՄՆ (2009) 6544,000 2,1 % 42,89%
2 Իսրայել (2010) 5800,000 75,5 % 38,02%
3 Ֆրանսիա 606,000 1,0 % 3,97%
4 Կանադա 393,660 1,2 % 2,58%
5 Մեծ Բրիտանիա 350,000 0,57 % 2,29%
6 Արգենտինա 280,000 0,8 % 1,84%
7 Ռուսաստան 157,641 0,14 % 1,03% 2010
8 Ավստրալիա 120,000 0,56 % 0,79%
9 Գերմանիա 118,000 0,14 % 0,77%
10 Բրազիլիա 96,500 0,05 % 0,63%
11 Ուկրաինա 80,000 0,16 % 0,52%
12 Հարավային Աֆրիկա 72,000 0,15 % 0,47%
13 Լեհաստան 50,000 0,6 % 0,33%
14 Հունգարիա 49,700 0,4 % 0,33%
15 Իսպանիա 48,409 0,12 % 0,32%
16 Նիդեռլանդներ 45,000 0,28 % 0,29%
17 Մեքսիկա 39,800 0,03 % 0,26%
18 Բելգիա 31,200 0,3 % 0,20%
19 Մոլդովա 31,187 0,7 % 0,20%
20 Ուրուգվայ 30,743 0,9 % 0,20%
21 Իտալիա 30,213 0,05 % 0,20%
22 Չիլի 25,375 0,13 % 0,17%
23 Վենեսուելա 20,900 0,1 % 0,14%
24 Իրան 25,405 0,035 % 0,17%
25 Եթովպիա 20,000 0,027 % 0,13%
26 Շվեդիա 20,000 0,2 % 0,13%
27 Ուզբեկստան 17,453 0,065 % 0,11%
28 Թուրքիա 17,415 0,025 % 0,11%
29 Շվեյցարիա 17,000 0,2 % 0,11%
30 Հնդկաստան 15,405 0,005 % 0,101%
31 Պանամա 10,029 0,33 % 0,066%
32 Լատվիա 9,001 0,397 % 0,059%
33 Ավստրիա 8,184 0,1 % 0,054%
34 Վրաստան 7,951 0,17 % 0,052%
35 Ադրբեջան 7,911 0,1 % 0,052%
36 Դանիա 7,062 0,13 % 0,046%
37 Ռումինիա 6,029 0,027 % 0,040%
38 Նոր Զելանդիա 7,077 0,17 % 0,046%
39 Հունաստան 5,334 0,05 % 0,035%
40 Մարոկկո 5,236 0,016 % 0,034%
41 Ղազախստան 4,100 0,027 % 0,027%
42 Լիտվա 3,596 0,1 % 0,024%
43 Կոլումբիա 3,400 0,008 % 0,022%
44 Չեխիա 4,000 0,03 % 0,026%
45 Սլովակիա 3,041 0,056 % 0,020%
46 Պերու 2,800 0,01 % 0,018%
47 Կոստա Ռիկա 2,500 0,06 % 0,016%
48 Բուլղարիա 2,300 0,031 % 0,015%
49 Հայաստան 2,000 0,035 % 0,013%
50 Իռլանդիա 1,930 0,045 % 0,013%
Ընդամենը 50 երկիր 15 256,487 - 100 %

Աշխարհի շուրջ 110 երկրներում գործում են հրեական համայնքներ։

Գրականություն

  • Ռուբեն Անգալադյան. Հրեաներն ու հայերը, «Գարուն», 2001, № 2

Արտաքին հղումներ

  • Հրեաների մասին դասարան․ամ֊ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628)։

Read next

In 156 languages

ՀայերենAfrikaansaragonésOboloالعربيةܐܪܡܝܐالدارجةمصرىasturianuаварazərbaycancaتۆرکجهбашҡортсаBoarischžemaitėškaбеларуская (тарашкевіца)беларускаябългарскиবাংলাbrezhonegbosanskiбуряадcatalà閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄нохчийнCebuanoکوردیcorsuqırımtatarcačeštinaчӑвашлаCymraegdanskdagbanliDeutschZazakiΕλληνικάEnglishEsperantoespañoleestieuskaraفارسیFulfuldesuomiføroysktfrançaisFryskGagauzgalegoگیلکیAvañe'ẽ𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺GaelgHausa客家語 / Hak-kâ-ngîעבריתहिन्दीhrvatskiKreyòl ayisyenmagyarinterlinguaJaku IbanBahasa IndonesiaIgboгӀалгӀайIdoíslenskaitaliano日本語JawaქართულიTyapKongoKumoringқазақшаភាសាខ្មែរಕನ್ನಡ한국어къарачай-малкъарkurdîкыргызчаLatinaLadinoлезгиລາວlietuviųlatviešuMalagasyMinangkabauмакедонскиമലയാളംмонголဘာသာမန်मराठीBahasa MelayuMaltiမြန်မာဘာသာمازِرونیNedersaksiesPlattdüütschLi NihaNederlandsnorsk nynorsknorskNouormandoccitanиронਪੰਜਾਬੀpolskiپنجابیپښتوportuguêsromânăрусскийрусиньскыйсаха тылаsardusicilianuScotsسنڌيsrpskohrvatski / српскохрватскиසිංහලSimple EnglishslovenčinaslovenščinachiShonashqipсрпски / srpskiSundasvenskaKiswahiliślůnskiதமிழ்తెలుగుไทยTagalogtolışitoki ponaTürkçeтатарча / tatarçaئۇيغۇرچە / Uyghurcheукраїнськаاردوoʻzbekcha / ўзбекчаvepsän kel’Tiếng ViệtWinaray吴语მარგალურიייִדישZeêuwsⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ ⵜⴰⵏⴰⵡⴰⵢⵜ閩南語 / Bân-lâm-gí粵語中文

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article