factograf
HY

քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում

Կարլովաց

Կարլովաց

Key facts

բնակչություն49 377
մակերես401km²
երկիրԽորվաթիա
ստեղծում13 հուլիսի, 1579 թ.
բարձրություն ծովի մակարդակից112m
վարչատարածքային միավորԿարլովաչկա
All data from the card 11
Երկիր
Խորվաթիա
Համայնք
Կարլովաչկա
Հիմնադրված է
հուլիսի 13, 1579 թ.
Առաջին հիշատակում
1579
Մակերես
401,1 կմ², 95,3 կմ²
ԲԾՄ
112 մետր
Բնակչություն
▼49 377 մարդ (օգոստոսի 31, 2021)
Հեռախոսային կոդ
047
Փոստային դասիչ
47000
Ավտոմոբիլային կոդ
KA
Պաշտոնական կայք
karlovac.hr

Կարլովաց (խորվ.՝ Karlovac, գերմ.՝ Karlstadt, հունգ.՝ Károlyváros), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում, Կարլովացի ժուպանության վարչական կենտրոնն է։

Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 56 կմ հարավ-արևմուտք, Կորանա գետի Կուպու թափվելու տեղի հարևանությամբ։ Քաղաքով հոսում են ևս երկու գետեր` Դոբրան ու Մրեժնիցան։

Բնակչությունը 49.082 մարդ է (2001)։

Ընդհանուր տեղեկություններ

Քաղաքով են անցնում Զագրեբ-Ռիեկա ավտոմայրուղին ու երկաթգիծը։ Կարլովացը ավտոբուսային կանոնավոր երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ։

Կարլովացի արդյունաբերական գլխավոր ձեռնարկությունը գարեջրի` Խորվաթիայում խոշորագույն գործարանն է, որն արտադրում է «Կարլովաչկո» (Karlovačko) նշանավոր գարեջուրը։

Պատմություն

Կարլովացը հիմնադրվել է 16-րդ դարի վերջին որպես Կորանա և Կուպա գետերի միջև ընկած ամրոց։ Ամրոցի հիմքերը պահպանվել են մինչ օրս։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 1579 թվականին ավստրիացի էրցհերցոգ Կարլ II-ի հրամանով, ում անունով էլ ամրոցն անավանակոչվել է։

Նրա հիմնական նպատակն էր Կուպայի հովիտը պահպանել թուրքական հարձակումներից, ինչը հաջողվել է. թուրքերը յոթ անգամ պաշարել են այն (վերջին անգամ 1672 թվականին)` այդպես էլ չկարողանալով գրավել ամրոցը։

Թուրքական հարձակման վտանգը չեզոքացնելուց հետո քաղաքն ընդարձակվել է մինչև ամրոց և շնորհիվ իր աշխարհագրական հաջող դիրքի` սկսել է արագ զարգանալ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Խորվաթիայի հետ Կարլովացը մտել է Հարավսլավիայի թագավորության, իսկ ավելի ուշ` Հարավսլավիայի կազմի մեջ։

Հարավսլավիայի փլուզումից հետո 1991 թվականին քաղաքը դարձել է անկախ Խորվաթիայի մաս։ Դրանից հետո սկսված պատերազմի արդյունքում Կարլովացը լուրջ վնասներ է կրել. շատ շինություններ քանդվել ու վնասվել են։

Տեսարժան վայրեր

  • Սուրբ Երրորդության եկեղեցի։ Կառուցված է բարոկկո ոճով հին քաղաքում։
  • Զորինի պալատ
  • Քաղաքային թանգարան

Նշանավոր բնակիչներ

  • Գուստավ Կրկլեց (1899-1977) - խորվաթ բանաստեղծ, թարգմանիչ
  • Գայո Պետրովիչ (1927-1993) - հարավսլավացի փիլիսոփա-մարքսիստ
  • Վանյա Շուտլիչ (1925-1989) - հարավսլավացի փիլիսոփա, ֆենոմենոլոգ
  • Վեչեսլավ Խոլեվաց (1917-1970) - Հարավսլավիայում պարտիզանական շարժման ներկայացուցիչ, Հարավսլավիայի ազգային հերոս, Զագրեբի քաղաքապետ (1952-1963)
  • Ալֆրեդ Ֆրեդի Կրուպա (ծնվ.` 1971) - խորվաթ ժամանակակից նկարիչ։ Բազմամասնագիտական նկարիչ Ալֆրեդ Ֆրեդի Կրուպան համարվում է New Ink Art շարժման առաջամարտիկ ուժ, որի համար նա ստացել է միջազգային ճանաչում։
  • Աննա Վիդովիչ (ծնվ.` 1980) - խորվաթ կիթառահար

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլովաց» հոդվածին։

Read next

In 72 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article