factograf
HY

Կաթնահյութ

Կաթնահյութ

Կաթնահյութ, լատեքս բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն։ Այն հանդիպում է ծաղկավոր բույսերի շուրջ 10%-ի մոտ։

Լինում է թափանցիկ, կաթնագույն, դեղնադարչնագույն, դեղին կամ նարնջագույն։ 17-րդ դարից սկսած, լատեքս բառն օգտագործվում է բույսերի հեղուկ զանգվածի բնութագրման համար։ Այն հիմնականում պաշտպանում է բույսը բուսակեր միջատներից։ Մեծ քանակությամբ կաթնահյութ են պարունակում իշակաթնուկազգիների, բարդածաղկավորների, թթազգիների ընտանիքի բույսերի որոշ տեսակներ։ Կաթնահյութում լուծված կամ կախված վիճակում պարունակվում են ածխաջրեր, սպիտակուցներ, գլիկոզիդներ, աղեր, եթերային յուղեր։ Կաուչուկատու և գուտապերչատու բույսերի կաթնահյութի բնորոշ բաղադրամասերն են խեժերը, կաուչուկը, գուտապերչը։

Կակաչազգիների կաթնահյութում կան մեծ քանակությամբ ալկալոիդներ, սեխածառի կաթնահյութում՝ պապաին ֆերմենտը։ Բույսերի վնասումից կաթնահյութ տուրգորի ազդեցության տակ սկսում է հոսել դուրս։ Taraxacum kok-saghyz-ն արհեստական կուլտիվացվում է կաուչուկի արտադրության նպատակներով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնահյութ» հոդվածին։

Read next

In 68 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article