factograf
HY

Ինժենյու

Ինժենյու
Դերասանուհի Միլդրեդ Դևիսը 1923թ
Դերասանուհի Միլդրեդ Դևիսը 1923թ

Ինժենյու (ֆր.՝ ingénue, բառացի՝ միամիտ, պարզասիրտ), գրական կամ ֆիլմոգրաֆիկ դեր, սովորաբար՝ կանացի։ Երիտասարդ անմեղ կնոջ կերպար է: Ինժենյու տերմինը գալիս է ֆրանսիական «ingénu» ածականի կանացի ձևից, որը նշանակում է «պարզ» կամ անմեղ, առաքինի և անկեղծ։ Տերմինը կարող է նաև ենթադրել բարդության և խորամանկության պակաս:

Որպես կանոն, ինժենյուն գեղեցիկ է, բարի, նուրբ, քաղցրիկ, անարատ և հաճախ միամիտ: Բացի այդ, նա հաճախ գտնվում է մտավոր, էմոցիոնալ կամ նույնիսկ ֆիզիկական վտանգի տակ և սովորաբար թիրախ է դառնում տղայի համար, որին նա կարող է շփոթել հերոսի հետ: Ինժենյուն սովորաբար ապրում է իր հոր, ամուսնու կամ հայրական կերպարի հետ: Հաճախ հակադրվում է ճակատագրական կնոջը։

Ինժենյուն հաճախ ուղեկցվում է ռոմանտիկ կողմնակի սյուժեով: Այս սիրավեպը սովորաբար համարվում է մաքուր և անվնաս երկու կողմերի համար: Շատ դեպքերում արական սեռի մասնակիցը նույնքան անմեղ է, որքան և իգականը:

Օպերայում և երաժշտական թատրոնում ինժենյուն սովորաբար երգում է քնարական սոպրանոն: Ինժենյուն սովորաբար ունի «եղջերուի աչքեր», որոնք անմեղություն և երբեմն նուրբ սեռական գրավչության ցուցանիշ են:

Սկզբնաղբյուրներ

  • Child, Ben (2015 թ․ հունվարի 5). «Russell Crowe: Female Actors Should Act Their Age». The Guardian. London. Վերցված է 2015-01-05-ին.
  • Silver, Elizabeth L. (2013 թ․ օգոստոսի 19). «The Death of the Ingénue». The Millions. Վերցված է 2015-01-05-ին.

Read next

In 16 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article