factograf
HY

անգլիացի ականավոր փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ

Թոմաս Հոբս

Թոմաս Հոբս

Key facts

ծննդյան օր05 ապրիլի, 1588 թ.
մահվան օր04 դեկտեմբերի, 1679 թ.
շրջանավարտն է՝Մագդալեն քոլիջ
մասնագիտությունքաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա
ստեղծագործություն(ներ)Լևիաթան
նկարագրվում է աղբյուրներումՍովետական մեծ հանրագիտարան (1969—1978)
All data from the card 12
Ծնվել է
ապրիլի 5, 1588 Westport, Անգլիայի թագավորություն
Մահացել է
դեկտեմբերի 4, 1679 (91 տարեկան) Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Անգլիայի թագավորություն
Գերեզման
Church of St John the Baptist, Ault Hucknall
Քաղաքացիություն
Անգլիայի թագավորություն
Ուղղություն
էմպիրիզմ, Դետերմինիզմ և legal positivism?
Մասնագիտություն
քաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, գրող, in-home tutor և philosopher of law
Հաստատություն(ներ)
William Cavendish, 1st Duke of Newcastle?, Sir Gervase Clifton, 1st Baronet?, William Cavendish, 3rd Earl of Devonshire? և William Cavendish, 3rd Earl of Devonshire?
Գործունեության ոլորտ
փիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն, պատմություն, բարոյագիտություն և երկրաչափություն
Ալմա մատեր
Մագդալեն քոլիջ (1608) և Օքսֆորդի համալսարան (1608)
Տիրապետում է լեզուներին
լատիներեն և անգլերեն
Ազդվել է
Պլատոն, Արիստոտել, Հուգո Գրոտիոս և Ֆրենսիս Բեկոն
Աշակերտներ
William Cavendish, 2nd Earl of Devonshire?

Թոմաս Հոբս (անգլ.՝ Thomas Hobbes, ապրիլի 5, 1588, Westport, Անգլիայի թագավորություն - դեկտեմբերի 4, 1679, Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Անգլիայի թագավորություն), անգլիացի ականավոր փիլիսոփա, գրող և գիտնական, հասարակական դաշինքի տեսության հեղինակ։ Առավելապես հայտնի է պետության մասին իր «Լևիաթան» (Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil, 1651) երկասիրությամբ։

«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն

Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։

Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։

Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ ալեկոծված է ագահությամբ, սարսափով (նաև բռնի մահվան սարսափով), փառասիրությամբ և այլ կրքերով․ շրջապատված է նախանձ մարդկանցով, թշնամիներով։ Մինչքաղաքացիական, մինչպետական այդ վիճակում չկան բարոյական սկզբունքներ և հաստատումներ։

Ճշմարիտի և ոչ ճշմարիտի, արդարի և ոչ արդարի հասկացություններն այստեղ տեղ չունեն։ Այնտեղ, ուր չկա ընդհանուր իշխանություն, չկա օրենք, իսկ այնտեղ, ուր չկա օրենք, չկա անարդարություն։

Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։

Կառավարման ձևերն ըստ Հոբսի

Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին, կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասին, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և բռնապետություն։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականացնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հոբս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հոբս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 499)։

Read next

In 113 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article