factograf
HY

բույսերի ցեղ

Թելամամուռ

Թելամամուռ

Key facts

հասկացության մասնավոր դեպքտաքսոն
միջազգային գիտական անվանումBryum
նկարագրվում է աղբյուրներումՀայաստանի բնաշխարհ հանրագիտարան
Թելամամուռ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Մամուռներ (Bryophyta)
Դաս Bryopsida
Ենթադաս Bryidae
Կարգ Bryales
Ընտանիք Թելամամուռազգիներ (Bryaceae)
Ցեղ Թելամամուռ (Bryum)
Hedw., 1801

Թելամամամուռ (լատիներեն՝ Bryum), թելամամուռագգիների ընտանիքի միատուն, երկտուն, հազվադեպ՝ բազմատուն ցողունատերևային մամուռների ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ մինչև 2 սմ։ Ընձյուղները կատվիկանման են, ստորին մասինը՝ մանր, վերինը՝ ավելի խոշոր՝ հավաքված փումփուլիկներում կամ վարդակներում, կամ էլ բոլոր տերևները նույն մեծության են, կլորավունձվաձև, ձվանշտարաձև, նշտարաձև և այլն։ Երկարավուն, գլանաձև, տուփիկը (սպորներով) կարմիր տոտիկի վրա է։ Սպորներն առաջանում են գարնանից մինչև ուշ աշուն։

Տեսակները

Հայտնի է 800, Հայաստանում՝ 21 տեսակ՝

  • Թելամամաուռ արծաթափայլ (B. argenteum)
  • Թելամամուռ մազակիր (B.capillare)
  • Թելամամուռ ճմաձև (B. caespiticium)

Տարածում

Տարածված է բոլոր մարգերի բարձրադիր գոտիներում՝ կիսաանապատներից մինչև ալպյանը։ Աճում է դաշտերում, գետերի և առուների ափերին, ճանապարհների մոտ և այլն։ Առաջացնում է բաց կամ կապտականաչավուն, չոր, արծաթասպիտակավուն ճիմ։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։

Read next

In 22 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article