Եվբեա (կամ Էվբեա, հին հունարեն՝ Εΰβοια , Էվիա, հուն․՝ Εύβοια ), կղզի Եգեյան ծովում, Բալկանյան թերակղզու արևելյան ափի մոտ, որին միացած է կամուրջով։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 3908 կմ2 է։ Բարձրությունը մինչև 1743 մ է, բնակչությունը՝ 198 130 (2011)։ Գլխավոր քաղաքը Քաղկիսն է։
Անվանում
Անվանումը կազմված է հին հունարեն Էուս «լավ» և բոուս «եզ, ցուլ» բառերից․ հավանաբար ցանկացել են նշել այնտեղի անասունների արժեքավորությունը։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվբեա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։
