factograf
HY

Եմեն

Եմեն

Key facts

բնակչություն28 250 420
մակերես455 503km²
հասկացության մասնավոր դեպքինքնիշխան պետություն, երկիր
երկիրԵմեն
մայրաքաղաքՍանաա
ստեղծում22 մայիսի, 1990 թ.
մայրցամաքԱսիա
ժամային գոտիUTC+3
արժույթԵմենի ռիալ
պաշտոնական լեզուարաբերեն
All data from the card 6
Պետական լեզուներ
Արաբերեն
Կառավարում
Հանրապետություն
Արժույթ
Եմենի ռիալ $1 = 198.13 Ռիալ (YER)
Ժամային գոտի
(ՀԿԺ+3)
Ազգային դոմեն
.ye
Հեռախոսային կոդ
+967
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եմեն (այլ կիրառումներ)

Եմենը (արաբ․՝ اليَمَن‎‎ AL-Yaman), պաշտոնապես Եմենի Հանրապետություն, Միջին Արևելքի երկիր է, որը գտնվում է Արաբական թերակղզում Ասիայի հարավ-արևմուտքում։ Եմենը թերակղզու երկրորդ խոշորագույն պետությունն է 527,970 կմ2 տարածքով։ Եմենի արևմուտքում գտնվում է Կարմիր ծովը, հյուսիսում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավում՝ Ադենի ծոցը և Արաբական ծովը, արևելքում Օմանը։ Չնայած երկրի սահմանադրությամբ երկրի մայրաքաղաք է համարվում Սանաան, 2015 թվականի հեղափոխությունից հետո այն գտնվում է հեղափոխականների ձեռքում, որոշվեց մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավում գտնվող Ադեն նավահանգիստ։ Եմենի տարածքը ներառում է մոտ 200 կղզի, որոնցից խոշորագունն է Սոկոտրան։ Բնակչությունը մոտ 23.5 միլիոն մարդ է։

Անվանում

Անվանումն արաբերեն է․ հիմքում ընկած է տարածքի արաբերեն Ալ֊Յաման (բառացի՝ «աջ կողմում») անունը, որը հայտնի է հնուց, երբ Հյուսիսային Արաբիայի բնակիչների համար նշանակում էր իրենից աջ ընկած երկիր (եթե դեմքով կանգնենք դեպի արևածագը, Եմենը կլինի աջ կողմում․ կար նաև Աշ֊Շամ, որը Սիրիան էր)։

Հնում Եմենին էր վերագրվում Արաբական թերակղզու գրեթե ամբողջ տարածքը՝ Աքաբայի ծոցից (արևմուտքում) մինչև Եփրատ գետի ստորին հոսանքը (արևելքում)։ Այս տարածքը անտիկ դարաշրջանի աշխարհագրագետները անվանել են Arabia Felix «Երջանիկ Արաբիա»․ նրանց մոտ Արաբիայի ծայր հարավ֊արևմուտքում գտնվող «անուշահոտությունների երկրի» առասպելական հարստությունների մասին պատկերացումը, հավանաբար, զուգակցվում էր արաբերեն յաման բառի երկրորդ՝ «երջանիկ» իմաստի հետ։

Հին Հարավային Արաբիայի բնակիչներն իրենք Եմենը (ավելի ճիշտ՝ Յամանատ) էին անվանում Ադենի ծոցի առափնյա այն մարզը, ուր, ըստ երևույթին, գտնվում էին զմուռս տվող արևադարձային ծառերի պլանտացիաները։

6֊րդ դարում իսլամի երևան գալուց և Մեքքան մուսուլմանների կրոնական կենտրոն դառնալուց հետո, սկսեցին ընդունել, որ Եմենի հյուսիսային սահմանն անցնում է Կարմիր ծովից մինչև Պարսից ծոց՝ Մեքքայից հարավ։

Պատմություն

Անգլիական գաղութարարների դեմ երկարատև զինված պայքարի շնորհիվ Եմենի հարավում ստեղծվեց անկախ պետություն՝ Հարավային Եմենի ժողովրդական Հանրապետություն անունով։ Հանրապետության հռչակմամբ կառավարող կազմակերպություն դարձավ Ազգային ճակատը (Աճ), որը նշեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ 1969-ին իր կազմից և կառավարությունից հեռացրեց չափավոր թնի ներկայացուցիչներին։ Ստեղծվեց նախագահական խորհուրդ։

Պետական կարգ

Եմենը հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1970-ին։ Պետության ղեկավարի ֆունկցիան 1969-ից իրականացնում է նախագահական խորհուրդը, անդամներին ընտրում է Բարձրագույն ժողովրդական խորհուրդը՝ պետական իշխանության բարձրագույն մարմինը։ Բարձրագույն գործադիր մարմինը նախարարների խորհուրդն է։

Աշխարհագրություն

Արևմուտքում և կենտրոնական շրջաններում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Լեռները հյուսիսում աստիճանաբար ցածրանում են դեպի Ռուբ Էլ-Խալի անապատը, ապա գրեթե ամենուրեք շեշտակի իջնում առափնյա հարթավայրը։ Կան մարմարի, կրաքարի, աղի հանքավայրեր։ Կատարվում են նավթի որոնումներ։ Կլիման արևադարձային է, չոր; Տարեկան տեղումները Ադենում՝ 40 մմ, լեռներում՝ մինչև 700 մմ․ Ծովափին հունվարի միջին ջերմաստիճանը 25 °C է, հունիսինը՝ 32 °C։

Բնակչություն

Բնակիչները հիմնականում արաբներ են։ Քաղաքներում ապրում են նաև Հնդկաստանից և Պակիստանից գաղթածներ և սոմալացիներ։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա՝ 5 մարդ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։

Տնտեսություն

Եմենն ագրարային երկիր է։ Մինչև անկախությունը երկրի տնտեսությունը հիմնված էր վերաարտահանության գործառնությունների, անգլիական ռազմածովային բազայի, Ադեն նավահանգստի, օտարերկրյա զբոսաշրջիկների, ծովայինների սպասարկման վրա։ Անկախությունից հետո ընդունվեց ագրարային ռեֆորմի մասին օրենք։ Կազմակերպվեցին գյուղատնտեսական կոոպերատիվներ։ Ստեղծվեց պետական սեկտոր։ Ազգայնացվեցին օտարերկրյա բանկերը, Ադեն նավահանգստի սպասարկման ընկերությունը, արդյունաբերական ձեռնարկությունները, աղի արդյունահանումը։

Արդյունաբերություն

Արդյունաբերության համախառն արտադրանքի 90 %-ն ստացվում է նավթավերամշակումից։ Կա էլեկտրաէներգետիկայի, թեթև և սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, նավանորոգման գործարան, աղի հանույթ։ Գերակշռում են մանր ձեռնարկությունները։ Ամենախոշորը նավթավերամշակման գործարանն է (Ադենում), որը պատկանում է անգլիական ընկերությանը և աշխատում է բերովի հումքով։ Ծովային գլխավոր նավահանգիստն Ադենն Է։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը Եմենի տնտեսության կարևոր ճյուղն է։ Մշակման համար պիտանի հողերը կազմում են տարածքի 1,8%-ը։ Աճում է բամբակ, սուրճ, կորեկ, սորգո, ցորեն, գարի, քունջութ, ծխախոտ, բանջարեղեն, մրգեր, փյունիկյան և կոկոսյան արմավենի։ Էական դեր է խաղում անասնապահությունը, զարգացած է ձկնորսությունը։

Առևտրաշրջանառություն

Արտահանում է նավթամթերք, բամբակի հումք, սուրճ, մորթի, կաշի, ծխախոտ, ձուկ, աղ։ Ներմուծում է պարենային ապրանքներ, նավթահումք, մեքենաներ, սարքավորումներ։ Առնտրական կապեր ունի Չինաստանի, ԱՄԷ-ի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։

Մշակույթ

Եմենի մայրաքաղաք Սանաան տնտեսական և մշակութային կենտրոն է, հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը։

Լուսավորություն

Ժողկրթության համակարգի մեջ մտնում են անվճար տարրական (4 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի) և լրիվ միջնակարգ (3 տարի) պետական դպրոցները։ Ադենում կա տեխնիկական ուսումնարան։ 1970-ին Ադենում բացվել է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բարձրագույն քոլեջը բնական գիտությունների և բանասիրական ֆակուլտետներով։ Խոշոր գրադարանը Ադենի քաղաքապետարանինն է՜․ Ադենն ունի հնագիտական 2 թանգարան։

Ճարտարապետություն

Եմենի տարածքում պահպանվել են Կատաբան թագավորության Թիմնա մայրաքաղաքի (մ․ թ․ ա․ IX— I դդ․) ավերակները։ Գտնվել են այլ քաղաքների (մ․ թ․ ա․ V— մ․ թ, I դդ․) մնացորդներ, քարե և հում աղյուսե շինություններ։ Հայտնի են ժայռափոր դամբարաններ ու ջրամբարներ, այծերի, ուղտերի, հեծյալների բազմաթիվ ժայռապատկերներ։ Մեզ են հասել նաև բրոնզե հարթաքանդակներ և հելլենիստական բնույթի արձաններ։ Քաղաքները, որոնք առայժմ պահպանում են իրենց հնադարյան տեսքը, պատկերացում են տալիս միջնադարյան ճարտարապետության մասին։ Ադենի մոտ լեռնալանջերին պահպանվել են XVII—XIX դդ․ ամրություններ։ Պաշտամունքային կառույցներից են մզկիթները, մինարեթները, «կուբբա»-ները։ Ժամանակակից տեսք ունի քաղաք Ադենը (վարչական շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, 4—5 հարկանի բնակելի տներ)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 511)։

Read next

In 255 languages

ՀայերենаԥсшәаAcèhадыгабзэAfrikaansAlemannischአማርኛPangcaharagonésÆngliscअंगिकाالعربيةܐܪܡܝܐالدارجةمصرىঅসমীয়াasturianuаварअवधीazərbaycancaتۆرکجهбашҡортсаBasa BaliBoarischžemaitėškaBikol Centralбеларуская (тарашкевіца)беларускаяBetawiбългарскиभोजपुरीBislamaবাংলাབོད་ཡིགবিষ্ণুপ্রিয়া মণিপুরীbrezhonegbosanskiBatak MandailingBasa UgiбуряадcatalàChavacano de Zamboanga閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄нохчийнCebuanoکوردیcorsuqırımtatarcačeštinakaszëbscziчӑвашлаCymraegdanskdagbanliDeutschZazakidolnoserbskiKadazandusunडोटेलीދިވެހިބަސްΕλληνικάEnglishEsperantoespañoleestieuskaraestremeñuفارسیFulfuldesuomivõroføroysktfrançaisarpetanNordfriiskFryskGaeilgeGagauzkriyòl gwiyannenGàidhliggalegoگیلکیAvañe'ẽगोंयची कोंकणी / Gõychi KonknniગુજરાતીGaelgHausa客家語 / Hak-kâ-ngîHawaiʻiעבריתहिन्दीFiji HindihrvatskihornjoserbsceKreyòl ayisyenmagyarԱրեւմտահայերէնinterlinguaBahasa IndonesiaInterlingueIlokanoIdoíslenskaitaliano日本語PatoisJawaქართულიQaraqalpaqshaTaqbaylitKarai-karaiадыгэбзэKabɩyɛKongoKumoringGĩkũyũқазақшаភាសាខ្មែរಕನ್ನಡ한국어перем комикъарачай-малкъарکٲشُرkurdîкомиkernowekкыргызчаLatinaLadinoLëtzebuergeschлезгиLingua Franca NovaLimburgsLigureLadinlombardlingálaລາວlietuviųlatviešuMadhurâमगहीमैथिलीмокшеньMalagasyMāoriMinangkabauмакедонскиമലയാളംмонголꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟमराठीBahasa MelayuMaltiMirandésမြန်မာဘာသာمازِرونیNapulitanoNedersaksiesPlattdüütschनेपालीनेपाल भाषाNederlandsnorsk nynorsknorskNovialDiné bizaadoccitanlivvinkarjalaOromooଓଡ଼ିଆиронਪੰਜਾਬੀKapampanganPapiamentupolskiPiemontèisپنجابیپښتوportuguêsRuna SimiromânăрусскийрусиньскыйIkinyarwandaसंस्कृतम्саха тылаᱥᱟᱱᱛᱟᱲᱤsardusicilianuScotsسنڌيdavvisámegiellasrpskohrvatski / српскохрватскиတႆးසිංහලSimple EnglishslovenčinaسرائیکیslovenščinaGagana SamoaanarâškielâchiShonaSoomaaligashqipсрпски / srpskiSiSwatiSeelterskSundasvenskaKiswahiliślůnskiSakizayaதமிழ்Tayalತುಳುᥖᥭᥰ ᥖᥬᥲ ᥑᥨᥒᥰతెలుగుtetunтоҷикӣไทยTürkmençeTagalogtolışilea faka-Tongatoki ponaTok PisinTürkçeSeediqтатарча / tatarçachiTumbukaудмуртئۇيغۇرچە / Uyghurcheукраїнськаاردوoʻzbekcha / ўзбекчаvènetovepsän kel’Tiếng ViệtWest-VlamsVolapükWinarayWolof吴语მარგალურიייִדישYorùbáVahcuenghZeêuwsⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ ⵜⴰⵏⴰⵡⴰⵢⵜ文言閩南語 / Bân-lâm-gí粵語中文isiZulu

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article