Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (հապավում՝ ԵԱՀԿ, անգլ.՝ OSCE, անգլ.՝ Organization for Security and Co-operation in Europe) 1975 թվականին հիմնված տարածաշրջանային անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։
Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։
Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են՝
- Զինամթերքների տարածման վերահսկում
- Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
- Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
- Մարդու իրավունքների պաշտպանություն
- Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
- Ընտրությունների մոնիտորինգ
- Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն
Բոլոր ԵԱՀԿ անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։
Պատմություն

2018 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը առաջին հերթին դարձնում է իր համար առավել կարևոր «միջերկրական» ուղղությունը։ Դեռևս 2016 թվականի հուլիսին Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանանում է 57 անդամների միաձայն հավանությանը։ Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ նշել էր «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը, ինչպես նաև Միջերկրական ծովի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»։ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններից է դառնում լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան։ Հատուկ ուշադրություն դարձվում Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսեթիային, Արցախին ու Մերձդնեստրին։ Իտալիայի ԱԳՆ-ն իր աշխատանքն իրականացնում է ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև մարդու իրավունքների հարգում։ Նույն «ակտիվ մոտեցումը» ցուցաբերվում է նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբերանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն նշանակվում է ԵԱՀԿ նախագահ։
Մասնակից երկրներ
| Երկիր | Դարձել է անդամ | Ստորագրել է Հելսինկիի եզրափակիչ ակտ |
Ստորագրել է Փարիզի խարտիա |
|---|---|---|---|
| Ալբանիա | 1991 Հունիսի 19 | 1991 Սեպտեմբերի 16 | 1991 Սեպտեմբերի 17 |
| Անդորրա | 1996 Ապրիլի 25 | 1999 Նոյեմբերի 10 | 1998 Փետրվարի 17 |
| Հայաստան | 1992 Հունվարի 30 | 1992 Հուլիսի 8 | 1992 Ապրիլի 17 |
| Ավստրիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ադրբեջան | 1992 Հունվարի 30 | 1992 Հուլիսի 8 | 1993 Դեկտեմբերի 20 |
| Բելառուս | 1992 Հունվարի 30 | 1992 Փետրվարի 26 | 1993 Ապրիլի 8 |
| Բելգիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Բոսնիա և Հերցեգովինա | 1992 Ապրիլի 30 | 1992 Հուլիսի 8 | |
| Բուլղարիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Կանադա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Խորվաթիա | 1992 Մարտի 24 | 1992 Հուլիսի 8 | |
| Կիպրոս | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Չեխիա | 1993 Հունվարի 1 | ||
| Դանիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Էստոնիա | 1991 Սեպտեմբերի 10 | 1992 Հոկտեմբերի 14 | 1991 Դեկտեմբերի 6 |
| Ֆինլանդիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ֆրանսիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Վրաստան | 1992 Մարտի 24 | 1992 Հուլիսի 8 | 1994 Հունվարի 21 |
| Գերմանիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Հունաստան | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Վատիկան | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Հունգարիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Իսլանդիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Իռլանդիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Իտալիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ղազախստան | 1992 Հունվարի 30 | 1992 Հուլիսի 8 | 1992 Սեպտեմբերի 23 |
| Ղրղզստան | 1992 Հունվարի 30 | 1992 Հուլիսի 8 | 1994 Հունիսի 3 |
| Լատվիա | 1991 Սեպտեմբերի 10 | 1991 Հոկտեմբերի 14 | 1991 Դեկտեմբերի 6 |
| Լիխտենշտայն | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Լիտվա | 1991 Սեպտեմբերի 10 | 1991 Հոկտեմբերի 14 | 1991 Դեկտեմբերի 6 |
| Լյուքսեմբուրգ | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Մակեդոնիա | 1995 Հոկտեմբերի 12 | ||
| Մալթա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Մոլդովա | 1992 Հունվարի 30 | 1992 Փետրվարի 26 | 1993 Հունվարի 29 |
| Մոնակո | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Մոնղոլիա | 2012 Նոյեմբերի 21 | ||
| Չեռնոգորիա | 2006 Հունիսի 22 | 2006 Սեպտեմբերի 1 | |
| Նիդերլանդներ | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Նորվեգիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Լեհաստան | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Պորտուգալիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ռումինիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ռուսաստան | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Սան Մարինո | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Սերբիա | 1973 Հունիսի 25 | ||
| Սլովակիա | 1993 Հունվարի 1 | ||
| Սլովենիա | 1992 Մարտի 24 | 1992 Հուլիսի 8 | 1993 Մարտի 8 |
| Իսպանիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Շվեդիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Շվեյցարիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Տաջիկստան | 1992 Հունվարի 30 | 1992 Փետրվարի 26 | |
| Թուրքիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Թուրքմենստան | 1992 Հունվարի 30 | 1992 Հուլիսի 8 | |
| Ուկրաինա | 1992 Հունվարի 30 | 1992 Փետրվարի 26 | 1992 Հունիսի 16 |
| Մեծ Բրիտանիա | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| ԱՄՆ | 1973 Հունիսի 25 | 1975 Օգոստոսի 1 | 1990 Նոյեմբերի 21 |
| Ուզբեկստան | 1992 Հունվարի 30 | 1992 Փետրվարի 26 | 1993 Հոկտեմբերի 27 |
Արտաքին Հղումներ
- ԵԱՀԿ-ի պաշտոնական կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 531)։