Դինո Ռիզի (իտալ.` Dino Risi, դեկտեմբերի 23, 1916, Միլան, Իտալիայի թագավորություն - հունիսի 7, 2008, Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Մարիո Մոնիչելլիի, Լուիջի Կոմենչինիի, Նաննի Լոյի և Էտտորե Սկոլայի հետ միասին, Դինո Ռիզին համարվում է իտալական կատակերգության առաջատար ռեժիսորներից մեկը։
Կենսագրությունը
Տասներկու տարեկանում Դինո Ռիզին զրկվել է ծնողներից։ Նրա խնամքով զբաղվել են բարեկամները։ Ստացել է բժշկական կրթություն, իսկ հետագայում դարձել հոգեբույժ։ Նրա երկու եղբայրները` Նելոն և Ֆերնանդոն, նույնպես աշխատել են կինոյի բնագավառում։
Իր ստեղծագործական կյանքը Դինո Ռիզին սկսել է որպես ռեժիսորներ Մարիո Սոլդատիի և Ալբերտո Լատուադայի օգնական։ 1940-ական թվականներին նկարահանել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր և հատուկ ուշադրության արժանացել Վենետիկի կինոփառատոնում։ 1952 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։
1967 թվականին նրա ««Սուրբ Յանուարիուս» գործողությունը» կինոնկարն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակին։ Չնայած այն հանգամանքին, որ Դինո Ռիզին նկարահանել է հիմնականում կատակերգություններ, սակայն նրա ամենահայտնի ֆիլմը 1974 թվականին նկարահանված «Կնոջ բույրը» ոչ կատակերգական կինոնկարն էր։ Այդ ֆիլմի համար նա երկու անվանակարգերում ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 2002 թվականին կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։
Դինո Ռիզին ունի երկու որդի` Կլաուդիոն և Մարկոն (ռեժիսոր)։ Նա մահացել է 2008 թվականի հունիսի 7-ին` 91 տարեկանում։
Մասնակի ֆիլմագրությունը
| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 1953 | Հույսի ծառուղին | Il viale della speranza |
| 1953 | Սերը քաղաքում | L'amore in città |
| 1954 | Արձակուրդներ գանգստերի համար | Vacanze col gangster |
| 1955 | Վեներայի նշանը | Il segno di Venere |
| 1955 | Հաց, սեր և... | Pane, amore e... |
| 1956 | Աղքատ են, բայց գեղեցիկ | Poveri ma belli |
| 1957 | Գեղեցիկ են, բայց աղքատ | Belle ma povere |
| 1957 | Անհնարին Իզաբելլան | La nonna Sabella |
| 1958 | Վենետիկը, լուսինը և դու | Venezia, la luna e tu |
| 1959 | Միլիոնատեր աղքատները | Poveri milionari |
| 1959 | Ամուրին | Il vedovo |
| 1960 | Սերը Հռոմում | Un amore a Roma |
| 1960 | Դերասանը | Il mattatore |
| 1961 | Փակ դռներից այն կողմ | A porte chiuse |
| 1961 | Դժվար կյանք | Una vita difficile |
| 1962 | Վազանց | Il sorpasso |
| 1962 | Արշավ դեպի Հռոմ | La marcia su Roma |
| 1963 | Հրեշները | I mostri |
| 1963 | Հաջողություն | Il successo |
| 1964 | Հինգշաբթի | Il giovedì |
| 1965 | Գաուչո | Il gaucho |
| 1965 | Բարդույթներ | I complessi |
| 1965 | Տիկնիկները | Le bambole |
| 1965 | Լողափի հովանոցը | L'ombrellone |
| 1966 | «Սուրբ Յանուարիուս» գործողությունը | Operazione San Gennaro |
| 1966 | Մեր ամուսինները | I nostri mariti |
| 1967 | Վագրը | Il tigre |
| 1968 | Մարգարեն | Il profeta |
| 1968 | Սպանիր ինձ համբույրներով (Մինչ հագենալդ` գզգզիր ինձ համբույրներով) | Straziami, ma di baci saziami |
| 1969 | Մերկացնելով աչքերով | Vedo nudo |
| 1969 | Նորմալ երիտասարդություն | Il giovane normale |
| 1970 | Քահանայի կինը | La moglie del prete |
| 1971 | Մենք` կանայքս, այդպիսին ենք | Noi donne siamo fatte così |
| 1971 | Իտալական ժողովրդի անունից | In nome del popolo italiano |
| 1973 | Կծիր ու փախիր | Mordi e fuggi |
| 1973 | Անմիտ սեքս | Sessomatto |
| 1974 | Կնոջ բույրը | Profumo di donna |
| 1976 | Սպիտակ հեռախոսներ | Telefoni bianchi |
| 1976 | Կորսված հոգին | Anima persa |
| 1977 | Եպիսկոպոսի սենյակը | La stanza del vescovo |
| 1977 | Նոր հրեշներ | I nuovi mostri |
| 1978 | Առաջին սերը | Primo amore |
| 1979 | Թանկագին հայրիկ | Caro papà |
| 1980 | Ես լուսանկարվողունակ եմ | Sono fotogenico |
| 1980 | Կիրակնօրյա սիրեկաններ | Les séducteurs |
| 1981 | Սիրո ուրվականը | Fantasma d'amore |
| 1982 | Սեքս` և հաճույքով | Sesso e volentieri |
| 1984 | Կյանքը շարունակվում է | ...e la vita continua |
| 1984 | Դագոբեր | Le bon roi Dagobert |
| 1985 | Անմիտը պատերազմում | Scemo di guerra |
| 1986 | Կատու մականունով կոմիսարը | Il commissario Lo Gatto |
| 1987 | Թերեզան | Teresa |
| 1987 | Կառլա | Carla. Quattre storie di donne |
| 1988 | Կյանքի արատ | Il vizio di vivere |
| 1989 | Երկու կին | La ciociara |
| 1990 | Խնդրում եմ չանհանգստանալ (Սիրո վալսը) | Tolgo il disturbo |
| 1990 | Մեծահասակ երեխաներ | Vita coi figli |
| 1992 | Սիրո առաքելությունը | Missione d'amore |
| 1996 | Երիտասարդ են և գեղեցիկ | Giovani e belli |
| 2002 | Միս Իտալիա | Le ragazze di Miss Italia |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Ռիզի» հոդվածին։
