Գու Վեյցզյուն (չին. ավանդ. 顧維鈞, պարզ. 顾维钧, փինյին Gù Wéijūn, նաև հայտնի որպես Վելինգտոն Կու, անգլ. V. K. Wellington Koo, հունվարի 29, 1888, Ցզյադին, Taicang Zhilizhou, Suzhou Fu, Ցզյանսու, Ցին կայսրություն - նոյեմբերի 14, 1985, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), չինացի դիվանագետ և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Ցզյադինեում (Ցզյանսու նահանգ)։ Ավարտել է Շանհայի Սբ. Յոհաննայի անվան համալսարանը և Կոլումբիայի համալսարանը (1908 թվական)։ 1912 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Վերադառնալով Չինաստան` աշխատել է որպես նախագահ Յուան Շինալի քարտուղար։ 1915 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան։ 1919 թվականին եղել է Փարիզի խաղաղության վեհաժողովի չինական պատվիրակության անդամ, ով պահանջում է Ճապոնիայից Չինաստանին վերադարձնել Շանդուն թերակղզին, որի հրաժարվելու պատճառով նա չստորագրեց Վերսալյան խաղաղության համաձայնագիրը։ Եղել է Ազգերի լիգայում Չինաստանի առաջին ներկայացուցիչը։ Վաշինգտոնի համաժողովում (1921-1922) Չինաստանի պատվիրակության անդամ էր։
Արտաքին գործերի նախարար էր (1922 թվականի մայիսից մինչև նոյեմբեր, 1923 թվականի փետրվարից մինչև 1924 թվականի սեպտեմբեր ամիսներին, 1931 թվականին), ֆինանսների նախարար էր (1926 թվականի մայիսին), վարչապետ էր (1924 թվականի հուլիսից մինչև հոկտեմբեր) և Պեկինյան կառավարությունում նախագահի պաշտոնակատար էր քաղաքական քաոսի ժամանակ, որն առաջացել էր ռազմական տարբեր խմբավորումների բախումների պատճառով։ 1924 թվականի մայիսի 31-ին ստորագրել է ՉԱԵՃ չին-սովետական համաձայնագիրը։
1932 թվականից Ազգերի Լիգայում Չինաստանի ներկայացուցիչն է։ 1936-1940 թվականներին Ֆրանսիայում Չինաստանի դեսպանն էր։ Ֆրանսիական ռազմագործողություններից հետո դեսպան էր Մեծ Բրիտանիայում և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1946 թվականը։ Այնուհետև Չինաստանի Հանրապետության (Թայվան) դեսպանն էր ԱՄՆ-ում։
1956 թվականին թողեց դիվանագիտական ծառայությունը և Հաագայում զբաղեցրեց Արդարադատության միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։ 1967 թվականին անցավ թոշակի։ Ապրում էր Նյու Յորքում, որտեղ էլ 1985 թվականին մահացավ։
Փաստեր
- Հանդիսանում է պետության ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն աշխարհում։
- Չինաստանի ամենաերկարակյաց նախագահը։
Արտաքին հղումներ
- Դիվանագիտական բառարան. Քաղաքական գրականության պետական խմբագրություն, Ա. Յա. Վիշինսկի, Ս. Ա. Լոզովսկի, 1948։
