Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գումարտակ (այլ կիրառումներ)
Գումարտակ, զորքի ստորաբաժանում, որը բաղկացած է մի քանի վաշտից։ Գումարտակը զինվորական միավոր է։ «Գումարտակի» թվակազմը կախված է ազգային/պետական և տիպային յուրահատկություններից։ Սովորաբար գումարտակը բաղկացած է 300-800 (երբեմն՝ 1000-1200) զինվորներից և բաժանված է մի շարք վաշտերի։ Գումարտակի հրամանատար սովորաբար կարող է լինել լեյտենանտից մինչև գնդապետ։ Որոշ երկրներում «գումարտակ» բառակապակցությունն առնչվում է հետևակի հետ։
Ծանոթագրություններ
- «Вооруженные силы зарубежных стран».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։
