factograf
HY

ինքնավար տարածքային միավոր Մոլդովայի կազմում

Գագաուզիա

Գագաուզիա

Key facts

բնակչություն103 668
մակերես1832km²
երկիրՄոլդովա
մայրաքաղաքԿոմրատ
ստեղծում23 դեկտեմբերի, 1994 թ.
կառավարության ղեկավարԻրինա Վլախ
All data from the card 6
Տեսակ
autonomous territorial unit?
Մայրցամաք
Եվրոպա
Երկիր
Մոլդովա
Վարչատարածք
Մոլդովա
Մակերես
1832 կմ²
Ձևավորում
դեկտեմբերի 23, 1994

Գագուզիա կամ Գագուազ Երի, պաշտոնական անվանումը Գագուզիայի ինքնավար տարածքային միավորում(գագ.՝ Avtonom Territorial Bölümlüü Gagauziya, ռումիներեն՝ Unitatea Teritorială Autonomă Găgăuzia) ինքնավար տարածքային միավորում Մոլդովայի կազմում: Ստեղծվել է 1994 թվականի դեկտեմբերի 23-ին այն բնակավայրերից, որտեղ բնակիչների ավելի քան 50%-ը կազմում էին գագաուզները, ինչպես նաև այն վայրերից, որտեղ բնակչության մեծամասնությունը հանրաքվեների արդյունքում կամավոր համաձայնվել է ըդգրկվել Գագուազական ավտոնոմիայի կազմում: Գագուազիայի մայրաքաղաքը Կոմրատ քաղաքն է:

Պատմություն

Գագաուզիայի ժամանակակից բնակչության մեծամասնությունը Դանուբի ափից եկած գաղութարարների սերունդներ են, որոնք Բալկանյան թերակղզուց եկել էին և 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո սկսել էին բնակություն հաստատել Բեսարաբիայի հողերում: Բարձր Դռան վերահսկողության կորստից և բուջակ նողայների հեռանալուց հետո գաղութարարների թիվը զգալիորեն աճեց: Գյուղացիներին հողեր հատկացվեցին հինգ շրջաններում ՝ Իզմայիլ, Վերին Բուջակ, Ստորին Բուջակ, Կահուլ և Պրուտ: Նրանք հիմնականում բնակություն հաստատեցին այն վայրերում, որտեղ արդեն հիմնադրվել էին թաթար-նողայական բնակավայրեր: Ժամանած գաղութարարները հունական կրոն էին և նույնացվում էին որպես բուլղարներ, բայց նրանց մեծ մասը խոսում էր թուրքական բարբառով:

1940 թվականի նոյոմբերի 11-ին, երբ Մոլդովական ԽՍՀ գավառները բաժանվեցին շրջանների, գագաուզ բնակիչները հիմնականում սկսեցին բաղեցնել Կոմրատի, Չադըր-Լունգայի և մասամբ Վուլկանեշտի շրջանները:


1990-ական թվականներին Մերձդնեստրի պատերազմի ֆոնին, Գագաուզիայի խնդիրները լուծվեցին համեմատաբար խաղաղ ճանապարհով, թեև այն նույնպես հռչակել էր իր անկախությունը ր Միության(ԽՍՀՄ, այնուհետև չկայացած Ինքնիշխան Պետությունների Միության) կազմում մնալու ցանկությունը` որոշ ժամանակ գոյություն ունենալով որպես չճանաչված Գագաուզիայի Հանրապետություն:

1994 թվականի դեկտեմբերին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանն ընդունեց «Գագաուզիայի(Գագաուզ երկրի) հատուկ իրավական կարգավիճակի մասին» օրենքը, որը գագաուզների հոծ բնակեցված տարածաշրջանին օժտեց ինքնավարության իրավունքներով: 1995 թվականի հուլիսի 22-ին Վուլկանեշտի, Կոմրատի և Չադըր-Լանուգայի շրջանները դարձան Գագաուզիայի ներքին շրքանների սահմանները փոխվեցին վերոնշյալ գյուղերում, ինչպես նաև հարևան Բասարաբեսկայի և Տարակլիայի հանրաքվեից հետո:

1990 թվականին, վարչական բարեփոխումների իրականացումից հետո, Գագաուզիայի ինքնավար Ռարածքային Միավորումը վերջնականապես ամրագրվեց Մոլդովայի Հանրապետության սահմանադրության մեջ:

Read next

In 86 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article