factograf
HY

Բութան

Բութան
All data from the card 19
Կարգավիճակ
ինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն, թագավորություն, երկիր և hermit kingdom?
Պետական լեզու
ձոնգքհա
Մայրաքաղաք
Թհիմփհու
Պետական կարգ
Սահմանադրական միապետություն
Օրենսդիր մարմին
Parliament of Bhutan?
Երկրի ղեկավար
Ջիգմե Խեսար Նամգյալ Վանգչուկ
Կառավարության ղեկավար
Ցերինգ Տոբգայ
Ազգաբնակչություն
▲796 682 մարդ (2025)
Խտություն
18 մարդ/կմ²
Կրոն
Mahāyāna?, հինդուիզմ և քրիստոնեություն
Հիմն
Դրուկ ցենդեն
Կարգախոս
Happiness is a place և Mae hapusrwydd yn lle
Հիմնադրված է
օգոստոսի 8, 1949 թ.
Արժույթ
բութանի նգուլտրում
Կենտրոնական բանկ
Royal Monetary Authority of Bhutan?
Ժամային գոտի
UTC+6 և BTT?
Հեռախոսային կոդ
+975
Ինտերնետ-դոմեն
.bt
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
0,666
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)

Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են գտնվում Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ։

Անվանում

Անվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ։

Պատմություն

Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։

Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։

Տնտեսություն

Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։

Հետաքրքիր փաստեր

Համախառն ներքին արդյունքի ընդհանուր ընդունված հայեցակարգը Բութանում փոխարինվել է ավելի համապատասխան ցուցանիշով՝ «համախառն ազգային երջանկությունով»։ Սա միակ պետությունն է աշխարհում, որտեղ կա Երջանկության նախարարություն։ Այսպիսով, երջանկությունը դրվում է ազգային քաղաքականության առաջնագծում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 587)։

Read next

In 260 languages

ՀայերենаԥсшәаAcèhадыгабзэAfrikaansAlemannischአማርኛPangcaharagonésÆngliscअंगिकाالعربيةالدارجةمصرىঅসমীয়াasturianuअवधीAymar aruazərbaycancaتۆرکجهбашҡортсаBasa BaliBoarischžemaitėškaBikol Centralбеларуская (тарашкевіца)беларускаяBetawiбългарскиभोजपुरीBislamaBanjarပအိုဝ်ႏဘာႏသာႏবাংলাབོད་ཡིགবিষ্ণুপ্রিয়া মণিপুরীbrezhonegbosanskiбуряадcatalàChavacano de Zamboanga閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄нохчийнCebuanoᏣᎳᎩکوردیcorsuqırımtatarcačeštinakaszëbscziчӑвашлаCymraegdanskdagbanliDeutschZazakidolnoserbskiKadazandusunडोटेलीދިވެހިބަސްཇོང་ཁΕλληνικάEnglishEsperantoespañoleestieuskaraestremeñuفارسیFulfuldesuomivõroføroysktfrançaisarpetanNordfriiskFryskGaeilgeGagauzkriyòl gwiyannenGàidhliggalegoگیلکیAvañe'ẽगोंयची कोंकणी / Gõychi Konknni𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺ગુજરાતીGaelgHausa客家語 / Hak-kâ-ngîHawaiʻiעבריתहिन्दीFiji HindihrvatskihornjoserbsceKreyòl ayisyenmagyarԱրեւմտահայերէնinterlinguaBahasa IndonesiaInterlingueIlokanoIdoíslenskaitaliano日本語PatoisJawaქართულიQaraqalpaqshaTaqbaylitKabɩyɛKongoKumoringGĩkũyũқазақшаភាសាខ្មែរಕನ್ನಡ한국어къарачай-малкъарکٲشُرkurdîкомиkernowekкыргызчаLatinaLadinoLëtzebuergeschлезгиLingua Franca NovaLimburgsLigureLadinlombardlingálaລາວlietuviųlatviešuमगहीमैथिलीBasa BanyumasanмокшеньMalagasyMāoriMinangkabauмакедонскиമലയാളംмонголꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟमराठीBahasa MelayuMaltiMirandésမြန်မာဘာသာэрзяньمازِرونیNapulitanoNedersaksiesPlattdüütschनेपालीनेपाल भाषाNederlandsnorsk nynorsknorskNovialDiné bizaadoccitanlivvinkarjalaOromooଓଡ଼ିଆиронਪੰਜਾਬੀPangasinanKapampanganPapiamentuPicardpolskiPiemontèisپنجابیپښتوportuguêsRuna SimirumantschromânăarmãneashtiрусскийрусиньскыйIkinyarwandaसंस्कृतम्саха тылаᱥᱟᱱᱛᱟᱲᱤsardusicilianuScotsسنڌيdavvisámegiellasrpskohrvatski / српскохрватскиတႆးසිංහලSimple EnglishslovenčinaslovenščinaGagana SamoaanarâškielâchiShonaSoomaaligashqipсрпски / srpskiSranantongoSiSwatiSeelterskSundasvenskaKiswahiliꠍꠤꠟꠐꠤślůnskiSakizayaதமிழ்TayalತುಳುతెలుగుtetunтоҷикӣไทยTürkmençeTagalogtolışilea faka-Tongatoki ponaTok PisinTürkçeSeediqXitsongaтатарча / tatarçachiTumbukaTwiудмуртئۇيغۇرچە / Uyghurcheукраїнськаاردوoʻzbekcha / ўзбекчаvènetovepsän kel’Tiếng ViệtVolapükWinarayWolof吴语isiXhosaმარგალურიייִדישYorùbáVahcuenghZeêuwsⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ ⵜⴰⵏⴰⵡⴰⵢⵜ文言閩南語 / Bân-lâm-gí粵語中文

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article