factograf
HY

Բեռնար Առնո

Բեռնար Առնո

Key facts

ծննդյան օր05 մարտի, 1949 թ.
մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, գործարար, ճարտարագետ
ծննդավայրՌուբե
ամուսինHélène Mercier-Arnault
զբաղեցրած պաշտոննախագահ և գործադիր տնօրեն
պարգևներԱրվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
All data from the card 10
Ծնվել է
մարտի 5, 1949 (77 տարեկան)
Ծննդավայր
Ռուբե, Ֆրանսիա
Քաղաքացիություն
Ֆրանսիա
Կրթություն
Lycée Faidherbe? և Պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտություն
արվեստի կոլեկցիոներ, գործարար, ճարտարագետ և ձեռնարկատեր
Ամուսին
Hélène Mercier-Arnault? և Anne Dewavrin?
Ծնողներ
հայր՝ Jean Arnault?, մայր՝ Marie-Josèphe Arnault?
Զբաղեցրած պաշտոններ
նախագահ և գործադիր տնօրեն, նախագահ և գործադիր տնօրեն, նախագահ, director? և նախագահ և գործադիր տնօրեն
Պարգևներ և մրցանակներ
և
Երեխաներ
Delphine Arnault?, Antoine Arnault?, Alexandre Arnault?, Frédéric Arnault? և Jean Arnault?

Բեռնար Առնո (ֆրանսերեն՝ Bernard Arnault, մարտի 5, 1949, Ռուբե, Ֆրանսիա), ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ։ Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ըստ Ֆորբսի՝ 2016 թվականի դրությամբ նրա կարողությունը կազմել է 34 միլիարդ դոլար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր է։

Կենսագրություն

Բեռնար Առնոն ծնվել է ֆրանսիական Ռուբե քաղաքում։ 1971 թվականին ինժեներական աստիճանով ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը։

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moët Hennessy) ընկերության վերահսկող փաթեթի սեփականատերն է։

2012 թվականին գործարարը դիմել է՝ ստանալու բելգիական քաղաքացիություն։ Թեև ինքը՝ Առնոն, հայտնել է, որ իր գործողությունները պայմանավորված են Բելգիայում ներդրումները զարգացնելու ձգտմամբ, սակայն շատերը կարծում են, որ այդ կերպ նա փորձում է խուսափել հարկերից այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշեց 75 տոկոսանոց հարկ սահմանել նրանց համար, ում տարեկան եկամուտները գերազանցում են մեկ միլիոն եվրոն։

Սեպտեմբերի 10–ին Առնոն դատի տվեց «Libération» լրագիրը, որն իր առաջին էջում տեղադրել էր գործարարի նկարը ֆրանսերեն՝ Casse-toi, riche con! (Հեռացիր, հարուստ հիմար) խորագրով։ Այդ խոսքերը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերի վերաձևակերպված տարբերակն են․ 2008 թվականի փետրվարի 23–ին նա «Casse-toi, pauvre con!» արտահայտությամբ դիմել է մեկին, ով հրաժարվել է սեղմել իր ձեռքը («Pauvre»–ն այս ենթատեքստում կարող է թարգմանվել որպես «խղճուկ» կամ «աղքատ»)։

Ընտանիք

Ամուսնացել է երկու անգամ (վերջին ամուսնությունը՝ 1991 թվականին), հինգ երեխաների հայր է։ Առաջին կնոջից՝ Աննա Դեվավրենից ունի երկու երեխա՝ Անտուան Առնո և Դելֆինա Առնո։ Երկրորդ կինը դաշնակահարուհի Էլեն Մերսեն է, ում հետ միասին ունեն երեք որդի։

Ֆորբսի վարկանիշ

Ֆորբս ամսագրի տվյալներով Բեռնար Առնոն երկար տարիներ համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 2019 թվականին գործարարը զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ ունենալով 76 միլիարդ դոլարի անձնական հարստություն։

2013 թվականին մասնաճյուղն էական անկում ապրեց, ինչի արդյունքում գործարարի կապիտալը նվազեց մինչև 29 միլիարդ դոլար, և նա հետ մղվեց դեպի աղյուսակի առաջին տասնյակի վերջը։

2014-2016 թվականները ֆրանսիացի գործարարի համար բավականին արդյունավետ էին. ունեցվածքը նորից սկսեց աճել, սակայն նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ Ֆորբսի տասնյակ։ 2017 թվականի սկզբին Բեռնարի ունեցվածքը վերադարձավ «նախաճգնաժամային» վիճակին՝ 41 միլիարդ դոլար, սակայն դրանով նա զբաղացրեց վարկանշային աղյուսակի 11-րդ տեղը։

Պարգևներ

Ֆրանսիական

  • Պատվավոր Լեգեոնի շքանշան
    • կավալեր (հունվարի 1, 1995).
    • սպա (հուլիսի 14, 2001).
    • կոմանդոր (հունվարի 2, 2007).
    • ավագ սպա (հուլիսի 14, 2011).
  • Արվեստի և գրականության շքանշան, կոմանդորի աստիճան

Արտասահմանյան

  • Շքանշան «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», ավագ սպայի աստիճան (մարտի 23, 2006, Իտալիա)։ Շնորհել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն։
  • Բրիտանական կայսրության շքանշան, Ասպետ-կոմանդորի պատվավոր աստիճան (հոկտեմբերի 7, 2012)։ Շնորհել է Արքայազն Չարլզը։
  • Պուշկինի կրծքանշան (հոկտեմբերի 9, 2017, ՌԴ)։

Արտաքին հղումներ

  • Միլիարդատեր Բեռնար Առնոն տեղափոխվում է Լեոնարդո դա Վինչիի առանձնատուն՝ Իտալիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնար Առնո» հոդվածին։

Read next

In 63 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article