Ատրպետ (իսկական անունը՝ Սարգիս Մկրտչի Մուբայաջյան, հունվարի 31, 1860, Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ. Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880 թվականից ուսուցիչ է եղել արևելահայ գյուղաքաղաքներում։ 1893 թվականից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։ Ատրպետը 1880-ական թվականներից սկսել է ուսումնասիրել Վիշապ հուշարձանները, որոնց ուսումնասիրությունները հրապարակվել են 1926 թվականից։
Ատրպետը կինոյում
- «Տժվժիկ» - կարճամետրաժ ֆիլմ (1962), ռեժ. Արման Մանարյան։
Ատրպետի երկերի մատենագրություն
- Խև Կարապետ (վէպ հայ կաթոլիկների կեանքից), արտատպում «Մուրճ» ամսագրից, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1889, 248 էջ։
- Շուշան, Ս. Պետերբուրգ, Ի. Ն. Սկորոխոդովի տպարան, 1890, 113 էջ։
- Ալմաստ (վէպ), Թավրիզ, տպարան Ատրպատականի հայոց թեմական, 1890, 348 էջ։
- Ալմաստ (վէպ), Մոսկվա, տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1891, 536 էջ։
- Սարրաֆ (ողբերգութիւն հինգ արարով), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1893, 70 էջ։
- Շխնոց։ Պատկեր Սազի գիւղացիների կեանքից (տաճկահայերի), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 85 էջ։
- Քոռ Եղիկ (վէպ), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1898, 97 էջ։
- Ժառանգներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 88 էջ։
- Բերսաի Առաքելը (վէպ), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 71 էջ։
- Թուլումբաջիներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 40 էջ։
- Խալիֆաթ (պատմական հետազօտութիւն), Նոր Նախիջևան, տպարան Բալուղյանի, 1899, 99 էջ։
- Խև Կարապետ (վէպ), Թիֆլիս, տպարան Մ. Ռոտինյանի, 1899, 248 էջ։
- Պատկերներ թուրքահայերի կեանքից, հատոր առաջին, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 272 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 6, Վիպակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 326 էջ։
- Վիւքեալայի գաղտնիքը (վէպ), հատոր երկրորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 306 էջ։
- Ջաւահիր (վէպ), երկերի ժողովածու, հատոր հինգերորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 344 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 4, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904,350 էջ։
- Դիմակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904, 168 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 3, Ալմաստ, առաջին գիրք, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1905, 432 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 8 («Բժժածներ»), Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1906, 276 էջ։
- Իմամաթ (պատմական հետազօտութիւն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 295 էջ։
- Խիւլաֆաթ (պատմական հետազօտութիւն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 152 էջ։
- Հողատիրութիւնը Կովկասում, Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 36 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 7, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1908, 276 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր Ժ (10), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 345 էջ։
- Ճիւաղը։ Քէօռ Հիւսէին փաշա քուրդը անսահման իշխան, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 42 էջ։
- Երկերի ժողովածու, Թ հատոր, Առասպելներ, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 298 էջ։
- Ագռաւների թասիբը (պատմուածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 18 էջ։
- Վիշապամայր (պատմուածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 48 էջ։
- Հայ թագաւորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ, Թիֆլիս, տպարան Ն. Աղանյանի, 1913, 321 էջ։
- Ճորոխի աւազանը, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1929, 238 էջ։
- Տժվժիկ, Երևան, Պետհրատ, 1937, 19 էջ։
- Տժվժիկ և երախտիք, Հալեպ, հրատ. Հալեպահայ ուսուցչական միության, 1945, 16 էջ։
- Տժվժիկ, Երևան, Հայպետհրատ, 1948, 20 էջ։
- Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 436 էջ։
- Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1969, 16 էջ։
- Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1975, 16 էջ։
- Լծկաններն ու վամպիրը (առակ), արտատպված «Աղբյուր» ամսագրից, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ա. թ., 16 էջ։
Արտաքին հղումներ
- Ատրպետի մասին և ստեղծագործություններից Արխիվացված 2014-02-17 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրպետ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրպետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրպետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 665)։
