Ալբերտ Ֆիննի, (անգլ.՝ Albert Finney, մայիսի 9, 1936, Սալֆորդ - փետրվարի 7, 2019, Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասան, 5 անգամ առաջադրվել է (Օսկար) մրցանակին։ 3 անգամ եղել է BAFTA մրցանակի դափնեկիր (1961, 2001, 2003), 3 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին (1964, 1971, 2003), «Էմմի» մրցանակին (2002) և ԱՄՆ-ի կինոդերասանների Գալդիի մրցանակին։
Առվել հայտնի է «Թոմ Ջոնս», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»», «Միլլերի անցումը», «Էրին Բրոկովիչ», «Մեծ ձուկ» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերից։
Կենսագրություն
Ալբերտ Ֆիննին ծնվել է մայիսի 9-ին, 1936 թվականին, Սոլֆրդ քաղաքում։ Ալբերտը իր դերասանական կարիերան սկսել է «Ջղայնացած երիտասարդներ» թիմում, որոնք համապատասխանում էին 1950 թվականների բրիտանական երիտասարդների տրամադրությանը։
1963 թվականին Թոնի Րիչերդսոնի «Թոմ Ջոնս» ֆիմում եղել է գլխավոր դերակատարը, իսկ ֆիմը արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես տարվա լավագույն ֆիլմ։ Այդ ժամանակ թերթերը Ալբերիտի մասին գրում էին, որպես նոր Լոուրենս Օլիվիե, և դերասանը որոշեց ավելի շատ ժամանակ հատկացնել թատրոնին։
Այդ ժամանակից ի վեր նա ավելի քիչ է նկարահանվել ֆիլմերում։
Ալբերտ Ֆիննիի ամանահայտնի դերերից մեկը եղել է 1974 թվականին Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպի Էրքյուլ Պուարոն դերը։
Անձնական կյանք
Ալբերտ Ֆիննին ամուսնացել է Ջեյն Ուենհեմի հետ, որից դերասանն ունի որդի՝ Սայմոնը։
1970-1978 թվականներին Ալբերտ Ֆիննին ամուսնացած է եղել ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էյմեի հետ։
2011 թվականի մայիսից Ֆիննին պայքարել է երիկամների քաղցկեղի դեմ։ Դերասանը մահացել է 83 տարեկանում՝ 2019 թվականի փետրվարի 7-ին Լոնդոնի թագավորական Մարդսեն հիվանդանոցում, թոքաբորբից։
