factograf
HY

Քնար (համաստեղություն)

Քնար (համաստեղություն)

Key facts

մակերես287քառակուսի աստիճան
հասկացության մասնավոր դեպքհամաստեղություններ
նկարագրվում է աղբյուրներումԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
All data from the card 13
Լատիներեն անվանում
Lyra
Հապավում
Lyr
Մասն է
Հյուսիսային երկնային կիսագունդ
Ուղղակի ծագում
19h
Մակերես
286,5 °²
Հիմնական աստղեր
5
Բայեր/Ֆլեմստիդաստղեր
25
Ճանաչվածմոլորակներով աստղեր
22
Պայծառ աստղեր
8
Ամենապայծառ աստղ
Վեգա (α Lyr) (0.03մ)
Ասուպային հոսքեր
Լիրիդներ
Հարևանհամաստեղությունները
ԿարապԱղվեսՎիշապՎահագն
Անվանված է
քնար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քնար (այլ կիրառումներ)

Քնար (լատիներեն Լyre, հունարեն λύρα), հյուսիսային կիսագնդի փոքր համաստեղություններից է։ Շրջապատված է Վահագն, Կարապ, Վիշապ, Աղվես համաստեղություններով։ Տեսանելի է նաև հարավային կիսագնդից` ձմռան ամիսներին։ Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված 88 համաստեղություններից մեկն է։ Հին աշխարհում ընդգրկված է եղել Պտղոմեոսի կազմած համաստեղությունների ցուցակում։

Աստղերը

Քնարի պատկերը
Քնարի պատկերը

Քնարի ամենապայծառ աստղը` Վեգան (0.03m), հյուսիսային կիսագնդի պայծառությամբ երկրորդ աստղն է (Եզնարածի Արկտուրից հետո)։ Անվանումը գալիս է արաբական «ալ-նասր ալ վակ» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է հարձակվող անգղ։ Վեգան ունի կապտասպիտակավուն երանգ և ամռան ու աշնան ամիսներին մութն ընկնելուն պես երկնքում գտնվում է մեր գլխավերևում՝ զենիթում։ Ամառային եռանկյան անկյուններից մեկն է։ Դեպի Վեգան է ուղղված Վիշապի գլուխը։ Եթե Վեգան համեմատելու լինենք Արեգակի հետ, ապա այն վերջինից 51 անգամ ավելի էներգիա է առաքում և գտնվում է մեզանից 26.5 լուսատարի հեռավորության վրա, տրամագիծը մեծ է Արեգակի տրամագծից 2.5 անգամ։ Վեգայի մոտ է գտնվում Լիրիդներ ասուպային հոսքի ռադիանտը (19-24 ապրիլ)։ Առավելագույն հոսքը՝ ապրիլի 22-ին։ 1922 թ. այստեղ դիտվել է «աստղային անձրև»։

Վեգայից մի փոքր վերև ու ձախ (հյուսիս-արևելք) գտնվում է ε Lyr-ը։ Մինչև իսկ անզեն աչքով, իհարկե, սուր տեսողությամբ օժտված մարդիկ, կարող են տեսնել, որ այն կրկնակի աստղ է (5.1m և 5.1m)։ Իրենց հերթին ε1-ը և ε2-ը նույնպես կրկնակի աստղեր են, որոնց զանազանելու համար աստղադիտակ է անհրաժեշտ։ Բոլոր 4 աստղերն էլ սպիտակ գույնի են։

β Lyr-ը, որը գտնվում է համաստեղության ստորին աջ գագաթում, փոփոխական աստղ է։ Այն 2.91 օրում իր պայծառությունն անընդհատ փոխում է 3.4m-ց մինչև 4.3m։ γ և β աստղերի միջև գտնվում է «Օղակ» (M57) մոլորակաձև միգամածությունը։ Քնար համաստեղության բնորոշ պատկերը γ (3.24m), β (3.38m), ζ(4.0m), δ (5.0m) աստղերով կազմված զուգահեռագիծն է։

Անվանումները

Համաստեղությունը մարմնավորում է առասպելական երաժիշտ Օրփեոսի քնարը։ Առասպելի համաձայն, Զևսը արծվին կարգադրում է դուրս բերել Օրփեոսի մահից հետո գետն ընկած քնարը, և երկուսին էլ «տեղավորում է» երկնքում։ Ավելի ուշ Քնարն անվանեցին Կրիա, որովհետև հնում քնարը պատրաստում էին կրիայի զրահից։ Էլ ավելի ուշ այդ քնարն ամրացրին Անգղին և համաստեղությանը տվեցին որսի վրա հարձակվող թռչունի անունը։ Հետագայում դրանք մերժվեցին, և մնաց միայն Քնարը։

Հայերը Քնար համաստեղությունը կոչել են Վահան։

Գրականություն

  • Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, Դար, 2000 թ, ISBN 99930-845-1-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 467)։

Read next

In 93 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article